Մոլդովայում գինին ոչ ալկոհոլային խմիչք է ճանաչվել
Մոլդովայում գինին հանել են ալկոհոլային խմիչքների ցանկից և ընդգրկել «սննդամթերքի ցանկում»: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Ինչպես հայտնել է պատգամավոր Իվան Բալանը, այս փոփոխությունները միտված են աջակցելու տեղական արտադրողին, որոնք տուժել են Ռուսաստան մոլդովական գինիների արտահանման արգելքի պատճառով:
Նա նաև նշել է, որ որակյալ գինու չափավոր օգտագործումից առաջին հերթին կշահի երկրի ժողովուրդը, որը վերջին շրջանում նախապատվությունը տալիս է ավելի թունդ ըմպելիքներին:
Մինչդեռ որոշ օրենսդիրներ չեն աջակցում այս նախաձեռնությանը՝ համարելով, որ ազատականացումը կավելացնի երկրում ալկոհոլային խմիչքների սպառումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց