Իրավունք 11:45 20/03/2017 Հայաստան

ԱԱԾ-ն հանցավոր խումբ է հայտնաբերել

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր:

ԱԱԾ մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային և ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առևտրային երեք կազմակերպություն, այնուհետև դրանց անվամբ ձեռք են բերել  համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի և բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։



Հիշյալ տերմինալի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով հանցավոր խմբի՝ ՌԴ-ում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները և ծածկագրերը։



Ստանալով անհրաժեշտ վավերապայմանները՝ Հայաստանում գործող խմբի անդամները ՀԴՄ-տերմինալում տեղադրել են SIM  հեռախոսային քարտ, սարքը համակցել են համացանցին, որից հետո  բանկային քարտերի վերոհիշյալ տվյալների մուտքագրմամբ Ավստրալիայի քաղաքացիների բանկային հաշվեհամարներից, հյուրանոցային կամ ռեստորանային ծառայությունների դիմաց վճարում կատարելու կեղծ հիմնավորմամբ, իրենց գրանցած կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցել առանձնապես խոշոր չափերով գումարներ։



Հիշյալ եղանակով 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին հանցավոր խմբի անդամներն ավստրալիական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն ՀՀ դրամին համարժեք գումար, դրանից 58 մլն ՀՀ դրամը կանխիկացրել և հափշտակել են, իսկ մնացած գումարի կանխիկացումն ավարտին չեն հասցրել։ ՀՀ ԱԱԾ մարմինների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել և վնասազերծվել է։

Նախաքննության ընթացքում հինգ անձի մեղադրանք է առաջադրվել  համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Նրանցից 3-ը կալանավորվել են:
Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ 
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:56
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն Լիտվայի Կաունաս քաղաքում
«102 տարի է անցել երկրի երեսից հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել և արարել, պահպանել մեր հավատն ու հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները»:
Աղբյուր` Panorama.am
20:50
Թուրքիան առերեսվելու որևէ պատմություն չունի. թուրք ընդդիմադիր
«Մենք տարիներով առնչվում ենք մեզ պարտադրվող ցեղասպանության զրպարտությանը»
Աղբյուր` Panorama.am
20:46
Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին
Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:
Աղբյուր` Panorama.am
20:33
Միայն համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի արմատախիլ անել ցեղասպանության չարիքը. Հ. Նաղդալյան
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության եղելության վրա
Աղբյուր` Panorama.am
20:30
Ապրիլի 26-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի կունենա ամենամյա «Ծաղկահավաքը»
ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ամենամյա...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ալմաթիի մետրոյից տարհանում են մարդկանց պայթուցիկի մասին ահազանգից հետո
Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել:
Աղբյուր` Panorama.am
20:21
Ապրիլի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-29-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
20:18
Կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում է պետք կազմակերպել. Նալբանդյան
«Երբ լինի վերջնական համաձայնությունը, երբ ժամկետները ճշտվեն, մենք դրա մասին կհայտնենք»:
Աղբյուր` Panorama.am
20:15
«Պահելով խոստումը». The Huffington Post
Մի շարք հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցներ՝ չնայած Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության, բավականաչափ հետևողականություն են դրսևորում Հայոց...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ես մտքերով իմ հայրենակիցների հետ եմ. Հենրիխ Մխիթարյան
«24 ապրիլ, 1915 թվական… Հայոց պատմության մեջ մռայլ ամսաթիվ»:
Աղբյուր` Panorama.am
19:58
Դեռահասը մեքենայով միայնակ անցել է շուրջ 1300 կմ ճանապարհ
Ոստիկանությունը ձերբակալել է դեռաասի, ով որոշել էր ավտոմեքենայով միայնակ անցնել  Ավստրալիան։ Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կես տարվա ընթացքում 20 միլիոն մարդ կարող է մահանալ սովից. ՄԱԿ
Առաջին հերթին անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկել Նիգերիայի հյուսիս-արևելյան մասում, Սոմալիում, Հարավային Սուդանում, Եմենում բնակվող մարդկանց օգնելու համար:
Աղբյուր` Panorama.am
19:41
Աշխարհում առաջին անգամ մալարիայի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն 2018 թվականին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել Է, որ  աշխարհում առաջին անգամ մալարիայի դեմ  պատվաստանյութ կփորձարվկի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Օլանդը սատարում է Մակրոնին
«Նա այն մարդն է, որ պահպանում է արժեքները»:
Աղբյուր` Panorama.am
19:32
ԱՄՆ նախագահ. Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
19:25
Եվրոպայի առաջնություն. Արթուր Դավթյանը 5-րդն է հենացատկերում
Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոն է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Դալալոյանը:
Աղբյուր` Panorama.am
19:18
Անպատժելիությունը ստեղծում է նորանոր չարիքներ. Շվեդիայում Հայաստանի դեսպան
Ապրիլի 23-ին Ստոկհոլմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի կյանք փրկած շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմի մոտ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Jimmy Choo կոշիկի լեգենդար բրենդը հանվել է վաճառքի
Jimmy Choo կոշիկի լեգենդար ապրանքանիշը հայտարարել է, որ գնորդ է փնտրում: Ինչպես հայտնում է BBC-ն, ընկերությունը, որի արժեքը գնահատվում է 700...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հնդկաստանի փոխնախագահն արդեն Հայաստանում է
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Աղբյուր` Panorama.am
18:55
Լիբանանցի կանայք Բեյրութում հարսանեկան զգեստներ են կախել
Նրանք դեմ են հին օրենքին, որը թույլ է տալիս բռնաբարողներին խուսափել քրեական պատասխանատվությունից՝ զոհի հետ ամուսնանալու դեպքում:
Աղբյուր` Panorama.am
18:48
Էրդողանի քայլերը որևէ լավատեսության հիմք չեն տալիս. Նիկոլ Փաշինյան
Հայ-թուրքական հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:46
Մարին Լե Պենը Մակրոնին թուլակամ մարդ է որակել
«Նա բացարձակ հիստերիկ է»:
Աղբյուր` Panorama.am
18:37
Թուրքիան այս անգամ ապրիլի 24-ին ցեղասպանությունը հերքող գիրք է հրատարակել
700 էջից բաղկացած գրքում «ներկայացվում են փաստեր հայերի ապստամբության և հայերի կողմից կազմակերպված մահմեդականների կոտորածների մասին»:
Աղբյուր` Panorama.am
18:26
Այս հուշարձանը միևնույն ժամանակ կոչ է՝ չկրկնելու անցյալի սխալները. դեսպան Ադոնց
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման արարողություն Իսպանիայի Առնեդո քաղաքում։
Աղբյուր` Panorama.am
18:23
Էրդողանի խոսնակ. Հայերի հետ կապված կարևոր քայլեր են կատարվել
«Մեր ջանքերը շարունակություն են ունենալու»:
Աղբյուր` Panorama.am
18:18
Դաղստանում դասարանում տեղի ունեցած պայթյունից դպրոցականներ են տուժել, կա մեկ զոհ
«Ութերորդ դասարանցիներից մեկը դպրոց նռնակ է բերել»
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայ ժողովրդի համար ամեն օր ապրիլի 24 է, այլ խոսքով՝ պահանջատիրության օր. Արամ Առաջին
«Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը կշարունակվի, պետք է շարունակվի առավել հավատով ու վճռականությամբ»:
Աղբյուր` Panorama.am
17:41
Էրդողանը երկրորդ Թալեաթ փաշան է, որը թշնամի է նույնիսկ սեփական ժողովրդին. դերսիմահայ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրորդ Թալեաթ փաշան է՝ ազգային փոքրամասնությունների թշնամին, որը թշնամի է նույնիսկ սեփական ժողովրդին։...
Աղբյուր` Panorama.am
17:33
Էրդողանը ուղերձ է հղել Աթեշյանին
«Դարեր շարունակ ուրախության և տխրության ժամանակ միասին երկու ժողովուրդների անցյալի վերքերի ամոքումն ու մարդկային կապերի ամրապնդումը բոլորիս համատեղ նպատակն է»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
16:02 24/04/2017

Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}