Քաղաքական 09:05 20/03/2017 Հայաստան

Պատգամավորության բժիշկ թեկնածու Տարոն Տոնոյանը՝ քաղաքականություն մտնելու պատճառների մասին

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

ՀՅԴ ռեյտինգային ցուցակում ընդգրկված են ճանաչում ունեցող բժիշկներ: Արագածոտնի մարզում ՀՅԴ վարկանիշային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել վիրաբույժ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Բժիշկը քաղաքականություն է մտնում հետևյալ կարգախոսով՝ «Գալիս եմ՝ արդարության սկզբունքով բուժելու մեր երկիրը»:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժը ներկայացնում է  քաղաքականություն մտնելու պատճառները, ինչպես նաև այն քայլերը, որոնք խորհրդարանում կփորձի կյանքի կոչել: 

«Սահմանադրական բարփոխումները հնարավորություն են տալիս արդարացի ընտրություններ կատարել, ուստի պետք է օգտվել ընձեռված հնարավորությունից և խելացի, գիտակ մարդիկ պետք է իրենց կարողություններով ինչ-որ բան փոխեն երկրում»,- ասում է Տարոն Տոնոյանը:

Ընդհանուր առմամբ, Արագածոտնի մարզում ընթացող քարոզարշավը ՀՅԴ պատգամավորության թեկնածուն նորմալ է գնահատում:

Տարոն Տոնոյանի խոսքերով՝ այսօր երկրում խնդիրները քիչ չեն, սակայն դրանք կարող են աստիճանաբար լուծվել. «Եթե ընտրակաշառք տալու երևույթը վերանա, ապա երկիրն իսկապես լուրջ առաջընթաց կապահովի։ Մենք մի օր պետք է հրաժարվենք այդ ընտրակաշառքից և որքան շուտ, մեր զարգացումն այնքան ավելի շուտ կլինի: Առաջադրվելուս հիմնական պատճառն այն է, որ հասկացել եմ՝ ժողովրդի մեջ կա մի առողջ հատված, որն ավելի առաջադեմ է, ավելի համարձակ է, սկզբունքային է, և իմ հույսն այդ մարդկանց վրա է՝ նրանց, որոնք երկրի վաղվա օրն են տեսնում»:

Վիրաբույժի խոսքերով՝ քարոզարշավի ընթացքում իր հանդիպումներում  մեկ անգամ ևս համոզվում է, որ ժողովուրդն այսօր առաջին հերթին հույսի, հավատի կարիք ունի, դրա պակասը կա հատկապես գյուղական համայնքներում: Մարդիկ, ըստ նրա,  այսօր այնքան հուսահատ են, որ որքան էլ փորձում են բացատրել՝ հնարավորություն կա երկրում իրավիճակ փոխել, առաջընթաց ապահովել, դա թույլ է տալիս նոր սահմանադրությունը, սակայն դժվարությամբ են դրան հավատում. «Դա էլ իր հերթին մեկ ուրիշ խնդիր է առաջացնում, նրանք համարում են, որ որևէ բան չի փոխվելու, դրա համար հարկավոր է գումարը վերցնել ու վերջ: Մինչդեռ պետք է ամեն ինչ անել, որ ընտրակաշառքը չփոխի բնական ընտրությունների հունը և մարդիկ գիտակցաբար ընտրության գնան»:

Նշենք, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը նախընտրական ծրագրում առաջարկում է ստեղծել առողջապահական ապահովագրության այնպիսի համակարգ, որ որևէ մեկը զուրկ չլինի բուժում ստանալու հնարավորությունից: Տարոն Տոնոյանը գտնում է, որ այս առաջարկը իրատեսական է, եթե առողջապահության ֆինանսավորման համակարգը հնարավորինս վերանայվի:

«Կատարված հետազոտությունները ցույց են տալիս՝ այն գումարները, որոնք այսօր ծախսվում են առողջապահության համակարգում, դրանց նպատակային և ճիշտ օգտագործումը  հնարավոր կդարձնի մեր երկրում ներդնել ապահովագրական  բժշկություն»,- ընդգծում է պատգամավորության թեկնածուն:

Տարոն Տոնոյանը կարծում է՝ Դաշնակցությունը կունենա պատկառելի ներկայություն Ազգային ժողովում, և իրենք հնարավորության կունենան կյանքի կոչել կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները:

Բժիշկն ասում է՝  խորհրդարան մտնելու դեպքում կփորձի հանդես գալ այնպիսի օրենսդրական նախաձեռնություններով, որոնք միտված կլինեն` ապահովելու Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական զարգացումն ու առաջընթացը: Բացի այդ, շարունակելու է իր վիրաբուժական գործունեությունը. «Երբեք չեմ թողնի բժշկությունը: Շարունակելու եմ վիրահատություններ անել: Առանց դրա ես իմ կյանքը չեմ պատկերացնում»:

«Երևան» բժշկական կենտրոնի համասեփականատեր, Արցախյան ազատամարտի մասնակից, վիրաբույժ Տարոն Տոնոյանը Երևանի պետական բժշկական ինստիտուտի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Նա զինվորագրվելով Դաշնակցությանը`  մեկնել է Արցախ: Որպես զինվոր՝  մասնակցել մարտական գործողություններին, իսկ բանակի ռազմաբժշկական ծառայության ձևավորումից հետո նաև իր մասնագիտական գիտելիքները ծառայել վիրավոր զինվորների կյանքը  փրկելու գործին: Վիրաբույժ Տոնոյանը Արցախ է մեկնել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևէ պետությանը լավություն անելու համար. Էդուարդ Շարմազանով
Ամոթ էլ է այդ մասին քննարկում ծավալել. ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է
Աղբյուր` Panorama.am
22:11
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գյումրի: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
20:45
Գերմանիան վերանայում է Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականության կուրսը
Թուրքիայում գերմանացի լրագրողների ու իրավապաշտպանների ձերբակալության կապակցությամբ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
20:30
Արևային համակարգային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է
ՀԾԿՀ-ն արևային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա է տրամադրել ևս 7 ընկերության։
Աղբյուր` Panorama.am
20:28
«Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը վիճաբանության ընթացքում կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ է ստացել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր...
Աղբյուր` Panorama.am
20:24
Հնդկաստանում նոր նախագահ են ընտրել
Հուլիսի 25-ին կկայանա 71-ամյա Կովինդի երդմնակալության արարողությունը և նա կդառնա Հնդկաստանի նախագահը։
Աղբյուր` Panorama.am
20:21
«Անվտանգ համացանց» կրթական դասընթացներ ամառային ճամբարներում
Beeline-ի և Վորլդ Վիժն Հայաստանի ղեկավարներն այցելել են Հանքավանի Զեփյուռ ճամբար, որտեղ անցկացվում է «Անվտանգ համացանց» խորագրով դասընթացը։
Աղբյուր` Panorama.am
20:15
Կարևորը երեխան առողջ լինի
«Երիտասարդական ալիք» ՀԿ Լոռու մարզի մի շարք համայնքներում իրականացրել է պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։
Աղբյուր` Panorama.am
20:09
2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կատարել է առաջին ուղևորափոխադրումը
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին առաջին ուղևորափոխադրումն է իրականացրել։ Ինչպես հայտնում է թուրքական «TRT Haber» հեռաուստաընկության...
Աղբյուր` Panorama.am
19:54
Մոսկվայում ձերբակալվել է կնոջ վրա հարձակված մոլագարը
Տուժածն անմիջապես ճանաչել է ձերբակալվածին, սակայն տղամարդը հերքել է իր մասնակցությունը հանցագործությանն ու պնդել է, որ կույս է:
Աղբյուր` Panorama.am
19:43
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է
 Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք...
Աղբյուր` Panorama.am
19:41
Արևելքում բնակվողներն ավելի արագ են ընդունում նոր տեխնոլոգիաներն Արևմուտքում բնակվողների համեմատ. զեկույց
«Վստահությունը տեխնոլոգիաների հանդեպ» նոր զեկույցը ներկայացնում է 11 երկրում ավելի քան 12,000 մարդկանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքը
Աղբյուր` Panorama.am
19:36
Հստակեցվում է խոշոր խաղատներին գործելու թույլտվության կարգը
Կառավարության հավանությանն է արժանացել ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
19:27
Դոմիկից՝ տուն
Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն է ստացել
Աղբյուր` Panorama.am
19:19
Թուրքիան գերմանական կողմին նախազգուշացրել է Գերմանիայում Էրդողանի դեմ հնարավոր մահափորձի մասին
Թուրքիայի անվտանգության ուժերը Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ժողովից առաջ Գերմանիայի ոստիկանությանը զգուշացրել են Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Պուտին. Չի կարելի մարդկանց ստիպել սովորել մայրենի չհանդիսացող լեզուն
Սա նույնքան անթույլատրելի է, որքան ռուսերենի դասավանդման մակարդակն ու ժամանակը նվազեցնելը։
Աղբյուր` Panorama.am
19:00
Կոշտ վարչական տուգանքներ՝ մեքենայից աղբ, փողոցում ծխախոտի մնացորդ կամ տուփ նետելու համար
«Ցավում եմ, որ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա՝ մեքենայից դատարկ շիշ չի կարելի նետել,...
Աղբյուր` Panorama.am
18:54
Երևանում բացվել է բրազիլահայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի հետահայաց ցուցադրությունը
«Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային առաջին տրիենալեի առաջին ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
18:45
ՌԴ ԱԳՆ-ից հերքել են Մոսկվայում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու լուրը
«Ցանկանում ենք շեշտել այն փաստական անճշտությունները, որոնք տեղ են գտել հրապարակման մեջ»:
Աղբյուր` Panorama.am
18:25
Հայաստանը վավերացնում է տիեզերագնացներին փրկելու և վերադարձնելու համաձայնագիրը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 1968 թվականի ապրիլի 22-ին Լոնդոնում, Մոսկվայում և Վաշինգտոնում ստորագրված...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կորեացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում. Սոնգ Հա-Ջին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:
Աղբյուր` Panorama.am
18:03
Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՄԻՊ-ին
...խնդրելով դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհրդին
Աղբյուր` Panorama.am
17:51
Վերսկսված շինարարություն՝ քսանամյա դադարից հետո
«Եթե ուզում ենք զարգացած գյուղեր ունենալ, ապա պիտի պատրաստ լինենք օգնել մեր հայրենակիցներին՝ շտկելու իրենց մեջքը»:
Աղբյուր` Panorama.am
17:43
Վարդավառին պետք է ջուր շաղ տալ միմյանց վրա սիրուն ձևով. Քահանա
Հուլիսի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը հայտնի է նաև Վարդավառ անունով:
Աղբյուր` Panorama.am
17:33
Ադրբեջանցի սպան բռնաբարել ու գնդակահարել է ազգությամբ թալիշ զինվորի
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթի «Ազատություն Քաղբանտարկյալներին» խմբում հուլիսի 20-ին ադրբեջանցի օգտատեր Թոֆիգ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հրետանին մարտունակ է, պատրաստ առաջադրանքների կատարմանը. Գնդապետ Գրիգորի Սահակյան
«Հայ զինվոր» պաշտոնաթերթը ներկայացրել է հարցազրույց զորամասի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Գրիգորի Սահակյանի հետ:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԱՊԾ-ում  անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող
14:20 20/07/2017

ՍԱՊԾ-ում անառողջ մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}