Հասարակություն 20:24 20/03/2017 Հայաստան

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը մեկնարկում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն այսօր հուշագիր են ստորագրել  «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

« ՀՀ գյուղատնտեսության նախարարարությունն այսօր  ստորագրեց հուշագիր, որով ֆինանսական միջոցներ են հատկացվում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման համար, և  արդեն վաղվանից շահառուները կարող են դիմել «ՓՄՁ ներդրումներ»  ունիվերսալ վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումներին և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին տեղեկատվություն ստանալու և նախնական հայտեր ներկայացնելու  համար: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել,  արդեն կա ձևավորված պահանջարկ գյուղացիական տնտեսությունների շրջանում»,-իր խոսքում ընդգծել է գյուղատնտեսության նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` այլ մասնավոր ֆինանսական կազմակերպություններ ևս ցանկություն են հայտնել ծրագրին մասնակցելու, և նրանց հետ նույնպես առաջիկայում կկնքվեն պայմանագրեր:

Փոխնախարարը հավելել է, որ  շահառուներին իրազեկելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում բացվել է ծրագրի վերաբերյալ առանձին բաժին, որում տեղակայված է տեղեկատվություն լիզինգի տրամադրման պայմանների, լիզինգային ընկերությունների և մատակարար կազմակերպությունների վերաբերյալ, տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է, այդ թվում` կհրապարակվեն նաև գյուղտեխնիկայի տեսականին և գները:

«Ծրագիրը թափանցիկ է, ինչպես նաև բաց  է  և ազատ  բոլոր մատակարարների և ֆինանսական կառույցների համար:  Բացի այդ, մոնիտորինգի միջոցով իրականացվելու է տեխնիկայի ուսումնասիրություն` դրա օգտագործման արդյունավետությունը պարզելու նպատակով, որի արդյունքները նույնպես հասանելի կլինեն հանրությանը»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի կարծիքով`  նման պայմաններով լիզինգի տրամադրումը մեր երկրում աննախադեպ է, և շոշափելի դրական արդյունքներ կունենա:

Ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ,

տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ: Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Ծրագրի շրջանակներում նույն լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առար­կաների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 200,0 մլն դրամը: Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը 100 մլն դրամը գերազանցելու դեպքում, լիզին­գառուն մինչև լիզինգի պայմանագիր կնքելը այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

Ծրագրի իրականացման արդունքում որոշակիորեն կնորացվի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմը, ինչը նախադրյալներ կստեղծի առաջիկա տարիներին մատչելի մեխանիզմների կիրառմամբ տեխնիկայի համալրման առավել ընդգրկուն ծրագրերի իրականացման համար, որոնք զուգահեռ համայնքներին կից մեքենատրակտորային կայաններ ստեղծելու հնարավորություններ կստեղծեն: Բացի այդ,  որոշակիորեն կբարձրանա գյուղատնտեսությունում մեքենայացման մակարդակը, տնտեսապես կամրապնդվեն շահառու գյուղացիական տնտեսությունները, և պայմաններ կստեղծվեն վերջիններիս կողմից ապրանքային արտադրության կազմակերպման և հետագա զարգացման համար:

 

 

                                                                      


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:22
Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
Բեռնատարի վարորդը փախուստի է դիմել, նրան որոնում են:
Աղբյուր` Panorama.am
20:30
Եղանակը՝ առաջիկա օրերին
Օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարությունից օդի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Կիևը Այվազովսկու կտավների միջազգային հետախուզում է հայտարարել
Ուկրաինան հայտարարել է երկրի թանգարանային ֆոնդից 52 գեղանկարների միջազգային հետախուզման մասին, դրանց մեջ են նաև Այվազովսկու աշխատանքները, որոնք...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) ներկայացրել է տարվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին: «Գազեռտա.ռու»-ի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հնդկաստանում 10 տարեկան աղջիկը մայր է դարձել
Հնդկաստանի տասնամյա բնակչուհին ծննդաբերել է: Նա աղջիկ երեխա է լույս աշխարհ բերել: «Վեստի.ռու»-ի  փոխանցմամբ, աղջիկը հղիացել...
Աղբյուր` Panorama.am
19:48
Բուրքայով խորհրդարան գնացած ավստրալուհին ապշեցրել է պատգամավորներին
Ավստրալիայի «Մեկ ազգ» աջ կուսակցության առաջնորդ Փոլին Հենսոնը Սենատի նիստին եկել է բուրքայով (մուսուլման կանանց հագուստ) և ապշեցրել...
Աղբյուր` Panorama.am
19:35
Հայաստանից երկու նետաձիգ կմասնակցի աշխարհի պատանիների ու երիտասարդների առաջնությանը
Նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի երկու անդամներ՝ Արման Բալդիյանը և Լևոն Պողոսյանը պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Արգենտինայում...
Աղբյուր` Panorama.am
19:23
Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան-Կորյուն խաչմերուկներում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Վաղվա պլանային հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Կառլեն Մկրտչյանը միացել է «Փյունիկին»
Կառլեն Մկրտչյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Վթարային ջրանջատում Արաբկիրում
Օգոստոսի 18-ին ժամը 10.00-22.00-ը:
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեծ Պարնիում աճեցրած կտավատից նախատեսում են ձեթ ստանալ հենց գյուղում
Այստեղ ցանքատարածությունները մշակվում են ամբողջությամբ:
Աղբյուր` Panorama.am
18:38
Դիարբեքիրի եկեղեցիները դեռ փակ են այցելությունների և ծիսակատարությունների համար
Սուրբ Կիրակոսն արդեն 3 տարի է՝ փակ է և այնտեղ արարողություններ չեն կատարվում, իսկ տեղի հայ բնակչությունը կրոնական ծեսերի համար այլ եկեղեցի չունի:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Բելառուսից մսի և կաթնամթերքի ներկրումը
Ռոսսելխոզնադզորն օգոստոսի 18-ից  ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի Բելառուսի միս արտադրող և կաթնամթերք արտադրող երեք ընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Խոսրովի անտառ արգելոցի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը 100 000 եվրո է նվիրաբերում
«Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը»:
Աղբյուր` Panorama.am
18:00
Սոչիի օդանավակայանում Հայաստանից տարված ձուկ են այրել
Սոչիի օդանավակայանում Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները առգրավել են 20 արկղ առևտրային բեռ: «Vesti-sochi»-ի հաղորդմամբ, ապրանքն այդ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին զեկույցներն ուղարկվել են միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան,...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԱՄՆ դեսպանի խնդրանքով հայաստանցի ուսանողին տարկետում տրվեց
Կառավարության այսօրվա նիստում 1995 թ. ծնված Ց. Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվեց  մինչև ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Փաշիկ Ալավերդյան. Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով
Այսօր ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք ծանրորդներ՝  Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վանաձորում 35-ամյա տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվողը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Մենք շատ լավ համագործակցում ենք Հայաստանի հետ. ԻԻՀ նախագահի խորհրդական
«Վստահ եմ` մեր համագործակցությունը տնտեսական բնագավառում՝ հատկապես էներգետիկայի ասպարեզում կշարունակի զարգանալ, խորանալ և փոխշահավետ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
«Ես կգամ սեպտեմբերի 10-ին: Կգամ Լեհաստանից, «Կրակովեց» անցակետով»:
Աղբյուր` Panorama.am
16:09
Սև ծովում հայ է խեղդվել
Սև ծովի վրացական ափերի մոտ՝  Ցիխիսձիրի շրջանում փրկարար ծառայության աշխատակիցները ջրից դուրս են բերել երիտասարդ տղամարդու դի: Նա երեկ էր...
Աղբյուր` Panorama.am
16:00
Նախագահը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել սպորտային տուրիզմի զարգացման հարցը
Նախագահին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը զեկուցել է նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների մասին։
Աղբյուր` Panorama.am
15:48
Բացահայտվել է սուտ մատնության ևս երկու դեպք. ՀՔԾ
Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ։
Աղբյուր` Panorama.am
15:20
ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստ կգումարի
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր ժամը 20:00-ին գործադիր մարմնի նիստ կգումարի։ Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական...
Աղբյուր` Panorama.am
15:11
Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ
Բնապահպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ այդ վայրերում որսից։
Աղբյուր` Panorama.am
15:00
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել Վանաձորի գրադարանները
«Փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մհեր Երզնկյան. Չպարգևատրված հերոսը
15:59 17/08/2017

Մհեր Երզնկյան. Չպարգևատրված հերոսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}