Քաղաքական 19:22 20/03/2017 Հայաստան

Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը մշակույթի ոլորտում

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող  կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական ծրագրերում ներկայացրել են ընտրվելու դեպքում տարբեր ոլորտներում իրականացվելիք հիմնական քայլերը: Նրանք անդրադարձել են նաև ազգի պահպանման համար ամենակարևոր ոլորտին՝ մշակույթին:

«Ելք» դաշինքի ծրագրի համաձայն՝ գյուղական համայնքներում դպրոցները կդառնան կրթամշակութային կենտրոններ, որտեղ կգործեն մարզական, արվեստի, արհեստի, ինտելեկտուալ խաղերի խմբակներ, առավելագույնս կսահմանափակվի ցածրաճաշակ մշակույթի քարոզը, աջակցություն կցուցաբերվի հայոց լեզվի զարգացմանը: Մշակութային քաղաքականության հիմնական նպատակը կդառնա հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը:

Հայաստանն առաջ տանող ու արժանապատիվ ներկայացնող մշակույթ և արվեստ՝  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության  ծրագրում է նշված: Կուսակցությունը կարևորում է  նախադպրոցական ու դպրոցական տարիքից սկսած մշակութային դաստիարակությունը, մշակույթի, արվեստի բնագավառում ազատ մրցակցությունը, հովանավորչական կամ խտրական քաղաքականության բացառումը, ազգային փոքրամասնությունների մշակութային կյանքի կազմակերպման, ճանաչելիության ու ներկայացվածության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մշակութային համագործակցության  խթանումը հայկական սփյուռք ունեցող և հատկապես ԵՄ անդամ երկրների հետ: Կուսակցությունը գտնում է, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել թանգարանները, գրադարանները, մշակույթի ու արվեստի օջախները որպես նոր սերնդի ու երիտասարդության դաստիարակության և մշակութային արժեքների պահպանության կենտրոններ, պայմաններ ստեղծել երաժշտական և թատերական արվեստի զարգացման համար: Մարզերում մշակութային կյանքի աշխուժացման համար առաջարկում են 5 տարվա ընթացքում պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհով վերականգնել և արդիականացնել համայնքային մշակույթի տները, հաստատել ժամանակացույց Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների և մշակութային այլ արժեքների պահպանման ու վերականգնման համար, բացառել պետության կամ մասնավոր հատվածի կողմից դրանց աղավաղումն ու կառուցապատման զոհ դարձնելը, խթանել գրահրատակչության, թատերական արվեստի ու մյուս ճյուղերի զարգացումը:  Մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկ էլ ունեն «Ազատ դեմակրոտներն» իրենց ծրագրում:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջարկում է մեծացնել մշակույթի ոլորտին հատկացվող պետական աջակցությունը, բարելավել Երևանում և մարզերում մշակութային օջախների պայմանները, ձևավորել ժամանակակից ցանց, մշակույթի ոլորտում ժամանակակից շուկայական մեխանիզմներ, ապահովել օտարերկրյա ներդրումներ,  մասնավորապես կինեմատոգրաֆիայի բնագավառում, որի տարեկան շրջանառությունն աշխարհում կազմում է միլիարդավոր դոլարներ:

«Ծառուկյան» դաշինքի ծրագրով առաջարկվում է առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմա-մշակութային բոլոր կոթողները` սահմանելով դրանց առաջնահերթությունները, բացառիկ ծրագրերի ներդրմամբ  ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմա-մշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքն առաջարկում է կապիտալ ներդրումներ կատարել տարեկան ՀՆԱ առնվազն 2 տոկոսի չափով զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման և զբոսաշրջիկների համար գրավիչ մշակութային օջախների և օբյեկտների պահպանման և ստեղծման համար, պետական աջակցությունը մշակութային նախաձեռնություններին իրականացնել միայն ծրագրային նախագծերի միջոցով՝ բաց մրցույթներով, բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին։ Մշակութային քաղաքականության մեջ ապահովել բազմաձև մասնակցության հնարավորություններ, ինչպես անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով: Առաջարկում են օրենսդրորեն պետական հատուկ կարգավիճակ տալ բացառիկ մշակութային ժառանգություն հանդիսացող հաստատություններին և պատմաճարտարապետական հուշարձաններին, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը, պետական հոգածության ներքո պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:

«Վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումը»։ Հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից»»,- նշված է դաշինքի ծրագրում:

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության  ծրագրում  նշված է, որ հայ ժողովուրդի հարուստ մշակույթն ու  պատմությունը ոչ միայն պետք է պահպանել, այլև աշխարհին ներկայացնել և մշակույթը հետաքրքիր դարձնել: Նախ տալով ախտորոշումը՝ մարզերի մշակութային անհամաչափ զարգացում, աշխարհասփյուռ հայության մշակութային ներուժի միասնական դրսևորումների անբավարար մակարդակ, մշակույթի ոլորտի զարգացման տնտեսական բաղադրիչի ցածր արդյունավետություն, մշակութային ծրագրերի և հեռուստահաղորդաշարերի ցուցադրման սակավություն, այլ մշակույթների անբավարար ներկայացվածություն Հայաստանում, մշակութային կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման գործընթացներում ժամանակակից տեղեկատվական և տեխնիկական միջոցների ոչ արդյունավետ օգտագործում, նաև ներկայացնում են նպատակը:  Մասնավորապես առաջարկում են մշակութային արտադրանքի և ծառայությունների, պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակումը ՀՀ-ում և արտերկրում, մշակութային ժառանգության պահպանումը և տարածումը: Այդ նպատակով առաջարկում են՝ մարզերում մշակույթի համաչափ զարգացման խնդիրների լուծման համար իրականացնել «Մշակույթը մարզերում» ծրագիրը, արդիականացնել ոլորտում դրամաշնորհային ծրագրերի իրականացման և պետական պատվերի տեղադրման մեխանիզմները, նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման և տարածման գործընթացին, փոխել ժամանակակից հայ գրողներին պետական աջակցության տրամադրման ձևաչափն ու սկզբունքները. աջակցությունը տրամադրել ոչ թե ուղղակիորեն գրքի հրատարակմանը (բացառությամբ առաջին գրքերի և սփյուռքահայ գրականության), այլ գրողի և նրա ստեղծագործության ճանաչելիության բարձրացմանը: Առաջարկվում է նաև ստեղծել հայ գրականության թարգմանական ծրագրերի աջակցության հատուկ ֆոնդ»:

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության ծրագրում կոնկրետ մշակույթին վերաբերող դրույթ չկա,  բայց նշված է. «Մեր ծրագիրը նպատակ ունի վերստին ներկայացնել հայ ժողովրդի ստեղծագործ աշխատանքով ձեռք բերած վիթխարի նվաճումները Սոցիալիստական Հայաստանի` արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի և հանրային կյանքի մյուս բնագավառներում, որոնք բավարար պայմաններ էին ստեղծել մարդուն սահմանադրորեն աշխատանքով ապահովելու, սոցիալական արդարության բարձր մակարդակ հաստատելու, անվճար կրթության, բուժման, բնակարանով ապահովելու և այլ սոցիալական երաշխիքներ տալու ուղղությամբ»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի «365 օր» ծրագրով առաջարկվում է օրենսդրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, վերանայել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» և այլ առնչվող օրենքները, պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից, պետական համապատասխան նոր կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային առնչությունները, միաժամանակ ընդարձակել և ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը: Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ, իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և արտերկրում դրա քարոզմանն (այդ թվում` համացանցով) ուղղված համալիր ծրագրեր: ՕՐՕ-ն նույնպես առաջարկում է վերականգնել և արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը, ապահովել մշակութային, կրթական և գիտական կյանքի ապակենտրոնացումը մայրաքաղաքից դուրս գտնվող օջախներում, խրախուսել նորերի ստեղծման նախաձեռնությունները, մեծացնել մշակութային հաստատությունների նկատմամբ պետական հոգածությունը:

Հ.Յ. Դաշնակցության նախընտրական ծրագրի  «Պետական կառավարում» բաժնում անդրադարձ կա նաև մշակույթի ոլորտի աշխատակիցներին՝  «ընդլայնել հանրային ծառայության սոցիալական փաթեթից օգտվողների շրջանակը՝ ներառելով առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատակիցներին»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:03
Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս. ՀՀ նախագահ
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն եղել է ՊԲ զորամասերից մեկում,
Աղբյուր` Panorama.am
20:12
Արթուր Պետրոսյան. «Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ»
Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
20:09
Դատավորի կիրակի
Մեծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի:
Աղբյուր` Panorama.am
20:00
Հատուկ ռեպորտաժ Հայաստանի մասին՝ «Россия -24» -ի եթերում
Ռեպորտաժի հեղինակ Անտոն Բորիսովը Մոսկվայի օդանավակայանից Երևան է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նախատեսված ներքին անձնագրով, իսկ հետո շրջել է Հայաստանով:
Աղբյուր` Panorama.am
19:54
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Թուրքիային
Թուրքիայի Մանավգաթ քաղաքում ավարտվել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի առաջին խմբի մրցաշարի երկրորդ տուրի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Եվրամիությունը կլինի միասնական, կամ այն ընդհանրապես չի լինի. Տուսկ
Եվրամիության անդամ 27 երկրների գագաթնաժողովն Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:
Աղբյուր` Panorama.am
19:44
Հայաստանում 43.9%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները
2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 775.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է...
Աղբյուր` Panorama.am
19:37
Գյուղական ամբուլատորիայում հետաքրքրվել են ընթացող բարեփոխումներով
Աղավնատան բժշկական ամբուլատորիայի տնօրեն Շողիկ Զաքարյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող Լևոն Ալթունյանին ներկայացրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բիշքեքում հատուկջոկատայինները ցրել են Ղրղզստանի նախագահի թեկնածուի կողմնակիցներին
Բիշքեքում հատուկջոկատայինները ցրել են ավելի վաղ Ազգային անվտանգության պետկոմիտեի մոտ ձերբակալված նախկին պատգամավոր Սադիր Ժապարովի կողմակիցների...
Աղբյուր` Panorama.am
19:26
Դոհա. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց հենացատկում
Դոհայում ավարտվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Այսօր մրցաշարի վերջին օրն է: Հայաստանի ներկայացուցիչ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հրշեջներն իրականացրել են 112-ամյա ֆրանսուհու երազանքը
Մոնպելիեի հրշեջ բրիգադն իրականացրել է Ֆրանսիայի տարեց բնակիչներից  մեկի երազանքը՝ ծննդյան 112-րդ տարեդարձին նրան զբոսանքի տարել հրշեջ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Հոնկոնգում շարժասանդուղքի աշխատանքի պատճառով 18 մարդ է տուժել
40 մետր երկարությամբ շարժասանդուղքը մոտ երկու անգամ ավելացրելէ արագությունը, ապա կտրուկ արգելակվել:
Աղբյուր` Panorama.am
18:54
Այստեղ՝ այս տարածաշրջանում պատերազմ զսպողը դուք եք. Սերժ Սարգսյանը՝ զինվորներին
Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Անհարմար» նստատեղեր՝ Մեխիկոյի մետրոյում
Սեռական ոտնձգությունների դեմ պայքարի արշավի շրջանակում
Աղբյուր` Panorama.am
18:39
Գերմանացի գործարարներն ու քաղաքական գործիչները ժամանել են Ղրիմ
Գերմանացի գործարարներից ու քաղաքական գործիչներից կազմված պատվիրակությունը ժամանել է Ղրիմ, որպեսզի անձամբ կարծիք կազմի՝ ինչ է այնտեղ կատարվում...
Աղբյուր` Panorama.am
18:26
Եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 26-27-ը, 28-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը շրջանների...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԶԼՄ-ները հայտնել են ՌԴ հավաքականի 50 անդամների թունավորման մասին
Ռուսաստանի սուսերամարտի, համաժամանակյա լողի, մարմնամարզության և ընբշամարտի հավաքականների շուրջ 50 մարզիկներ Դմիտրովսկի շրջանի «Օզերո...
Աղբյուր` Panorama.am
17:59
Բաղդասարյանը փորձում է վերադարձնել վարորդական իրավունքը
Վարորդական իրավունքից ցմահ զրկված ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը բողոքով կդիմի նախագահի աշխատակազմ և Գլխավոր դատախազություն։ Աղջիկը հերքում է...
Աղբյուր` Panorama.am
17:50
ՕՐՕ-ն դիմել է ԿԸՀ՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
«...հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում ակնհայտ չարաշահել է վարչական ռեսուրսը»:
Աղբյուր` Panorama.am
17:41
Գլխավոր դատախազություն. Սամվել Բաբայանն ընդունել է իրառնչությունը ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը
«Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել»:
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչի՞ մենք թասիբի չենք ընկնում, որ ունենանք ֆանտաստիկ երկիր. Կարեն Կարապետյան
«Մենք հայտարարել ենք, որ 2017-ը լինելու  է ախտորոշման, սանիտարիզացիայի՝ մաքրման, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մինսկի կենտրոնում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում
Բելառուսական իրավապաշտպան «Գարուն» կազմակերպությունը հայտնել է, որ իրենց գրասենյակ են ներխուժել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատայինները (ՕՄՕՆ), կոտրել դռները:
Աղբյուր` Panorama.am
17:14
ԵՄ 27 երկրների առաջնորդները ստորագրել են Հռոմի հռչակագիր՝ առանց Բրիտանիայի
Հռչակագիրը սահամանում է Եվրամիության զարգացմանը միտված 4 խնդիր՝ Բրեքսիթից հետո
Աղբյուր` Panorama.am
17:09
Հայկական երկու պետությունների ղեկավարներն այցելել են ՊԲ զորամասեր
Ծանոթացել զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին,
Աղբյուր` Panorama.am
16:58
Բաբկեն Պիպոյան. Սպառողներին մոլորեցնելու դեպքերը շատ են
«Ակնհայտ է, որ ոլորտում ունենք ռեպրես»:
Աղբյուր` Panorama.am
16:52
Այսօր դադարեցրինք Ազատության հրապարակում մեր նստացույցը. Շահեն Հարությունյան
«Հիմա կրկին ու կրկին փնտրելու ենք արդյունավետ պայքարի ճանապարհներ»:
Աղբյուր` Panorama.am
16:46
Ռուսաստանի և Հայաստանի հավատարիմ որդին
Մարտի 24-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացավ Ստեփան Միկոյանը, Անաստաս Միոկայանի մեծ որդին: Ո՞վ է եղել Ստեփան Միկոյանը Ռուսաստանի և Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ահաբեկիչները պայթեցրել են Սինայի իսլամական ինստիտուտի շենքը
Ահաբեկիչները պայթեցրել են Ալ-Արիշ քաղաքում գտնվող Ալ-Ազհար համալսարանի շենքը։ Ինքնաշեն պայթուցիկ սարքերը են տեղադրվել են շենքի շուրջը։ Երջանիկ...
Աղբյուր` Panorama.am
16:28
«Ուրալ»-ով վթարի ենթարկված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
Մարտի 23-ին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկված 4 զինծառայողներից մեկի վիճակը ծանր է։ Մյուս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Պետրոսյան. «Վաղն անպայման հարձակողական ֆուտբոլ ենք խաղալու»
20:21 25/03/2017

Արթուր Պետրոսյան. «Վաղն անպայման հարձակողական ֆուտբոլ ենք խաղալու»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}