Արթուր Աղաբեկյանը կմնա Արցախում
Արցախի փոխվարչապետի պաշտոնից ազատված Արթուր Աղաբեկյանը կմնա Արցախում:
«Ուզում եմ տեղեկացնել, որ շարունակելու եմ իմ մասնակցությունը բերել Արցախի սոցիալ-տնտեսական, ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աղաբեկյանը:
Նա հիշեցրել է. «Դեռևս 2016 թ.մայիսի 23-ին հայտարարել էի, որ 2017թ. առաջին եռամսյակին պատրաստվում եմ հրաժարական ներկայացնել Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից: Այսօր Արցախի Հանրապետության նախագահը, իմ դիմումի համաձայն, ազատել է ինձ զբաղեցրած պաշտոնից:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի Հանրապետության Նախագահին և Վարչապետին, գործընկերներիս, որոնց հետ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած տարիներին իրականացրել ենք բազում ծրագրեր: Հատուկ շնորհակալությունս եմ հայտնում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող այն հայրենակցիներին, ովքեր հետևել են իմ կոչերին և նախաձեռնություններին և իրենց մասնակցությունն են բերել Արցախում իրականացվող ներդրումային և բարեգործական ծրագրերին:
Առաջիկայում հիմնելու եմ հասարակական կարգով խորհրդատվական գրասենյակ, որը զբաղվելու է Արցախում փոքր և միջին բիզնես հիմնող ցանկացողների մասնագիտական խորհրդատվությամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից
- «Մենք բավարար հրապարակային չենք գործել». Արթուր Աղաբեկյանը՝ «Մարտիկ» հիմնադրամի մասին