Կադրային փոփոխություններ՝ ԴԱՀԿ-ում
Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
ԴԱՀԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Արկադի Բաբոյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին:
Մեկ այլ հրամանով Շիրակի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Էդուարդ Կարախանյանը նշանակվել է Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքի պետի պաշտոնին:
Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արտակ Հանեսյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնին, իսկ Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմեն Արոյանը նշանակվել է Լոռու մարզային բաժնի Ստեփանավան-Տաշիր տարածաշրջանի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Տիգրան Հակոբյանը նշանակվել է Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ