ՋՏՊԿ ենթակառույցներում АСКУЭ հաշվիչների տեղադրման գործընթացը շարունակվում է
ՀՀ ոռոգման մեխանիկական համակարգում օգտագործվում է շուրջ 930 էլեկտրական հաշվիչներ: Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մինչև 2016 թ. 103 ինդուկցիոն էլեկտրական հաշվիչները փոխարինվել են ժամանակակից, առցանց հետևելու հնարավորություն ունեցող АСКУЭ էլեկտրական հաշվիչներով:
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ջրպետկոմի և ՀԷՑ-ի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնության արդյունքում մնացած 827 էլեկտրական հաշվիչները կփոխարինվեն նորերով մինչև 2017 թ-ի ոռոգման շրջանի սկիզբը: Մինչ օրս տեղադրվել է 70 էլեկտրական հաշվիչ, աշխատանքները շարունակվում են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Էջմիածնի շրջանում հաշվիչների տեղադրման ընթացիկ աշխատանքներին հետևել են ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը և ՀԷՑ տնօրեն Կարեն Հարությունյանը:
Մինչ այս պահը АСКУЭ էլեկտրական հաշվիչովներով փոխարինվել են Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի մոտ 160 հա ներտնտեսային ցանցի իշխման տակ գտնվող, դոտացիոն խորքային պոմպերի էլեկտրական հաշվիչները:
Էլեկտրական հաշվիչները փոխարինելուց հետո ՋՏՊԿ-ն և ՀԷՑ կարող են առցանց հետևել շուրջ 930 էլեկտրական հաշվիչների աշխատանքին ու ծախսվող էլեկտրաէներգիայի քանակին՝ խնայելով ժամանակը և խուսափելով մի շարք տարատեսակ խնդիրներից, որանք առաջանում էին նախորդ սերնդի հաշվիչների գործարկման դեպքում:
Աշխատանքների ավարտից հետո ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն առցանց հսկողության տակ կվեցնի ոռոգման մեխանիկական համակարգում օգտագործվող տարեկան մոտ 110մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիայի ծախսը:
Կոմիտեի մամուլի ծառայությունից նշում են, որ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 10 մլն դրամի խնայողություն անել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին