Ադելը երգ է նվիրել Լոնդունում ահաբեկչության զոհերի հիշատակին
Բրիտանացի երգչուհի Ադելը Լոնդոնի ահաբեկչության զոհերի հիշատակին երգ է նվիրել։ «Գազետա.ռու»-ն հայտնում է, որ ներկա պահին երգչուհին հյուրախաղերով Նոր Զելանդիայում է գտնվում։
«Իմ հայրենի քաղաքում՝ Լոնդոնում, ահաբեկչություն է կատարվել։ Ես բառացիորեն գտնվում եմ երկրագնդի մյուս ծայրում և կցանկանայի, որ նրանք տեսնեն մեր լույսը և զգան մեզ»,- Օքլենդում համերգի ժամանակ ասել է երգչուհին։
Երգչուհու նշել է, որ նա ուզում է լինել տանը՝ ընտանիքի ու ընկերների կողքին։
Այնուհետև Ադելը կատարել է Make You Feel My Love ստեղծագործությունը։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան 2,5 մլրդ ֆունտ կհատկացնի անվտանգության և հետախուզության ուժեղացման համար
- ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում ահաբեկչության պատասխանատվությունը
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին
- Ոստիկանությունը Լոնդոնում իրականացված հարձակումը կապում է իսլամիստական ահաբեկչության հետ
- Կրակոցներ և վիրավորներ բրիտանական խորհրդարանի մոտ (Լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ