ՄՏԿ-ի ստեղծման գործընթացն իրականացնելիս հարկավոր է հստակեցնել բոլոր խնդիրները. Եվգենի Կորչևոյ
«Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը մեր մոտավոր հաշվարկով կծածկի միջին և խոշոր ֆերմերների գյուղտեխնիկայի պահանջարկը, իսկ փոքր ֆերմերներին ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով ապահովելու և համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով մենք մտադիր ենք ստեղծել մեքենա-տրակտորային կայան», - այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ այսօր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետ Եվգենի Կորչևոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
ԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ համատեղ ՄՏԿ-ի ստեղծման հարցն արդեն իսկ քննարկվել է ռուսական կողմի հետ մի շարք հանդիպումների ընթացքում, այդ թվում` նաև ՌԴ-ից Հայաստան ժամանած գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Եվգենի Կորչևոյը հավելել է, որ ՄՏԿ-ի ստեղծման գործընթացն իրականացնելիս հարկավոր է հստակեցնել բոլոր խնդիրները, ճիշտ կազմակերպել մենեջմենթը` ծառայությունների մատուցման բարձր մակարդակ ապահովելու նպատակով:
Հանդիպման ընթացքում ռուսական կողմն առաջարկել է մշակել և ստորագրել ճանապարհային քարտեզ, որում կընդգրկվեն նախատեսվող համատեղ միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը մեկնարկում է
- Գյուղտեխնիկայի ձեռք բերման համար լիզինգի տոկոսադրույքը կկազմի 2 տոկոս
- Լիզինգային ծրագրով 2,2 միլիարդի գյուղտեխնիկա կիրացվի. Իգնատի Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին