Անցած տարի Վրաստանում կատարվել է 5 միլիարդ, Հայաստանում՝ ընդամենը 200 միլիոն դոլարի ներդրում. Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ կուսակցության օպոնենտները, ովքեր ասում էին, որ Հայաստանը պետք է մաս կազմի ԵՏՄ-ին, հիմնականում շեշտում էին, որ մեր երկիրն անվտանգության բաղադրիչի մեծ ավելացում ունի»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը։
«Ես միայն քառօրյա պատերազմը կհիշեցնեմ և պատերազմի ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինի այն ցինիկ հայտարարեությունը, որով նա առանց խղճի խայթի, հստակորեն հայտարարեց՝ ՌԴ-ն շարունակելու է Ադրբեջանին զենք մատակարարել։
Նա հայտարարեց, որ շարունակելու են Ադրբեջանին զինել։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ Ադրբեջանին զենքի վաճառքի 80 տոկոսն բաժին է հասնում Ռուսաստանին։ Վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանը մոտավորապես 22 միլիարդ ամերիկյան դոլարին համարժեք սպառազինություն է ձեռք բերել Ռուաստանից»,- փաստեց բանախոսը։
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով, Ազատ դեկոմոկրատները չեն հասկանում, երբ ոմանք հայտարարում են , որ սա բիզնես է։
Նա նաև նշեց՝ իրենք հստակորեն գիտակցում են, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամությունից հետո երկրի ՀՆԱ-ն նվազել է 8 տոկոսով։ Սա, սակայն, չէր կարող պամանավորված լինել միայն ԵՏՄ անդակացության հետ։
«Այս վիճակը կապված է նաև Հայաստանի ներքին վիճակի հետ։ Անցած տարի Վրաստանում եղել է 5 միլիարդ, Հայաստանում՝ ընդամենը 200 միլիոն դոլարի ներդրում։ Լավ կլինի՝ կառավարությունը պատասխանի, թե ինչի՞ց է եղել, որ անցած տարի 25 անգամ պակաս ներդրումներ են կատարվել»,- նկատեց պատգամավորության թեկնածուն։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ