ՄԱԿ-ը նախապատրաստական հանդիպումներ է սկսել Ժնևում Սիրիայի մասին բանակցությունների համար
ՄԱԿ-ն այսօր նախնական հանդիպումներ է սկսել միջսիրիական բանավեճերի մասնակիցների հետ, այն մտադիր է առարկայական բանավեճերն սկսել մարտի 24-ին, երբ Ժնև կվերադառնա Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հատուկ դեսպանորդի տեղակալ Էզելդին Ռամզին:
«Միստուրան այստեղ կլինի այսօր երեկոյան: Մենք այսօր նախնական քննարկումներ ենք սկսել կառավարության հետ, և ես ավելի ուշ կհանդիպեմ մյուս խմբերի հետ վաղվա համար հիմք նախապատրաստելու նպատակով: Դամասկոսի պատվիրակության հետ հանդիպումն օգտակար էր, մենք մտադիր ենք առարկայական քննարկումներն սկսել վաղը»,-ասել Է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը սիրիական հակամարտության կողմերին կոչ է անում վերացնել շրջափակված քաղաքների պաշարումը
- ՄԱԿ-ը Սիրիայի հակամարտող կողմերի հետ առանձին խորհրդակցություններ կվերսկսի
- ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին տառապանքներից ազատելու կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին