Վրաստանում 3 օր կտոնեն առանց վիզային ռեժիմի գործարկումը
Առանց վիզային ռեժիմի գործարկման առթիվ Վրաստանում 3 օր շարունակ տոնակատարություններ տեղի կունենան։ Apsny.ge-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել Շենգենյան երկրներ՝ տուրիզմի, բիզնեսի և հարազատներին այցելության նպատակներով։
«Այս իրադարձությունը երկիրը կտոնի հատուկ պլանավորված տոնակատարություններով՝ մարտի 26-ին, 27-ին և 28-ին»,- կառավարության նիստից առաջ ասել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ մարտի 28-ին ինքն ուսանողների հետ կուղևորվի Աթենք և Բրյուսել։