Վրաստանի ՆԳՆ. Մենք կապի մեջ ենք հայ գործընկերների հետ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապի մեջ է Երևանի գործընկերների հետ՝ հայկական սահմանային անցակետում Հայաստանի երեք քաղաքացիների ձերբակալման գործով, ովքեր փորձել են սահմանով անցկացնել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր: Վրացական լրատվամիջոցի համաձայն, հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
«Առայժմ չի կարելի հաստատ ասել, որ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրը տեղափոխվել է Վրաստանից Հայաստան: Ընթանում է քննություն, մանրամասները քննվում են: Մենք կապի մեջ ենք հայ գործընկերների հետ և հանրությանը կհայտնենք քննության արդյունքների մասին»,-ասել է վրացի նախարարը:
Մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Երեք ձերբակալվածներից մեկը Սամվել Բաբայանն է:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. «Իգլա»-ի գործով կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ
- Սամվել Բաբայանը, ինչում որ կասկածվում է, անհիմն է համարում. փաստաբան
- Սամվել Բաբայանի ձերբակալությունն աղերսներ չունի ՕՐՕ-ի հետ. Խ. Հարությունյան
- ՀՀԿ. Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ՕՐՕ հայտարարությունը նախընտրական հնարք է. ՀԺ
- ԱԱԾ-ն հաստատեց. Սամվել Բաբայանը ձերբակալված է
- ԱԱԾ-ն լռում է, Բաբայանն անհասանելի է
- Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր Հայաստան տեղափոխելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել. ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում