Մարին Լե Պենը կայցելի Ռուսաստան
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պեն մարտի 24-ին հանդիպում կունենա ՌԴ պետական դումայի պատգամավորների հետ: Այդ մասին «Վեստի.ռու»-ի հետ զրույցում հայտնել է Պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Նա նշել է, որ ֆրանսիացի գործիչին ինքն է հրավիրել այցելել Ռուսաստան: Այցը կանցկացվի Ռուսաստանի ու Ֆրանսիայի քաղաքական շրջանակների ավանդական սերտ համագործկացության շրջանակում: Մարին Լե Պենը կմասնակցի հանձնաժողովի նիստին: Նա հանդիպումներ կունենա Պետդումայի ղեկավարության հետ:
Կողմերը քննարկելու են միջազգային օրակարգի արդի խնդիրներ, մասնավորապես ահաբեկչության վերաբերյալ: Քննարկվելու են ռուս-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը հայտարարել էր. «Ես նույնիսկ չեմ ցանկանում պատկերացնել, թե ինչ աղետներ կառաջացնի Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայի և Եվրոպայի համար»:
Հարակից հրապարակումներ`
- Մարին Լե Պենը դեմ է Ֆրանսիայում Էրդողանի հավաքների անցկացմանը
- Մարին Լե Պենը փակուղու առաջ է կանգնեցրել Եվրահանձնոժողովին
- Օլանդը հայտարարել է Մարին Լե Պենին խանգարելու մտադրության մասին
- Մարին Լե Պենին Ֆրանսիայի նախագահ տեսնել ցանկացողների թիվն ավելացել է
- Մարին Լե Պենը հրաժարվել է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար
- Մարին Լե Պենը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել եվրոյից
- Մարին Լե Պենը խոստացել է Ղրիմը ճանաչել ռուսական տարածք
- Ընդդիմադիր Մարին Լե Պենը Brexit է խոստանում ֆրանսիացիների համար
- Մարին Լե Պենը պայքարելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
- Մարին Լե Պեն. «ԵՄ-ն հնարավոր չէ կատարելագործել, այն պետք է «ապամոնտաժել»»
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ