ՀՀԿ-ական թեկնածուն ընտրակաշառքը չարիք է համարում. «Առավոտ»
ԱԺ պատգամավոր, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. « Ես հարգում եմ իմ ընտրողների արժանապատվությունը։ Ընտրակաշառքը չարիք եմ համարում։ Համաքաղաքացիներիս առաջարկում եմ մի պարզ հաշվարկ կատարել՝ շրջանառվող միջին ընտրակաշառքի գումարը բաժանել պատգամավորական գործունեության օրերին։ Եվ կստացվի, որ ինչ-որ թեկնածուի 5 տարի խորհրդարանում լինելու համար այդ, այսպես կոչված, ընտրողը ստանում է օրը մոտ 7-8 դրամ։ Իսկ 8-դրամանոց ինքնագնահատական ունեցողը, այդ կոպեկով արժանապատվությունը վաճառողը իմ ընտրողը չի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: