Թբիլիսիում աղբը փողոցում նետելու համար կտուգանեն
Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում կհայտնվեն հատուկ տեսուչներ: Նրանք լիազորված են տուգանելու իրավաբանական ու ֆիզիկական անձանց` աղբը կամ տարբեր մնացորդներ փողոցում նետելու համար:
Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ, նրան հանրապետական «Թբիլիսիսերվիսգրուպ»-ի աշխատակիցներն են: Հաջորդ շաբաթվանից սկսելու է նրանց վերապատրաստումը հետիոտնային անցումների մոտ:
Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները կազմակերպության գլխավոր գրասենյակում հանդիպել են տեսուչների հեը: Ապրիլի երեքին հաջորդող երկու շաբաթների ընթացքում իրականացվելու են բնակչության իրազեկման աշխատանքներ: