ՊԵԿ-ը պատրաստվում է հարկային համաներում կիրառել. «Ժողովուրդ»
ՊԵԿ-ը պատրաստվում է առաջիկայում հարկային համաներում կիրառել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ համաներման ամփոփիչ վիճակագրությունը կներկայացվի 10 օրից:
«Համաներումից օգտվում են այն սուբյեկտները, որոնք օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրվա ընթացքում ներկայացրել են ճշգրտված հաշվարկ կամ կատարել են հարկի վճարում, որպեսզի տույժերից կամ տուգանքներից ազատվեն: Մոտ 10 օրից ամփոփ ձևով Ձեզ կներկայացնենք , թե որ տնտեսվարող սուբյեկտներն են, որ ճշգրտված հաշվարկ են ներկայացրել, հարկի ավել գումար են ցույց տվել, որ ֆիզիկական անձիք են, որ երկրորդ գույքի օտարումից ունեն վճարումներ և ազատվել են դրանից, քանի տնտեսվարող սուբյեկտի անձնական հաշվի քարտից են սոցապահովագրության վճարներն ու եկամտահարկը նվազեցվել, վիճակագրությունը ամբողջական կտրամադրվի Ձեզ»,-տեղեկացրել է Միրումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց