Լատվիայի նախկին նախագահ. ՀՀ-ի հետ հարաբերությունները խորացնելու համար առկա է մեծ ներուժ
Լատվիա կատարած այցի ընթացքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի նախկին նախագահ Անդրիս Բերզինչի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման սկզբում Անդրիս Բերզինչը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Նախագահ Բերզինչը նշել է, որ Հայաստանի հետ մշակութային և տնտեսական հարաբերությունները խորացնելու համար Լատվիայում առկա է մեծ ներուժ:
Նախագահը նշել է, որ նա շարունակելու է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովուրդի հետ:
Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Անդրիս Բերզինչի ջերմ խոսքերի համար և ներկայացրել դեսպանության նախաձեռնած առաջիկա միջոցառումները:
Նույն օրը դեսպանը հանդիպումներ է ունեցել Լատվիայում Հոլոքոստի թանգարանի տնօրեն, րաբբի Մենաչեմ Բարկահանի և Լատվիայում հրեական համայնքների խորհրդի նախագահ Արկադի Սուխարենկոյի հետ: Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնելՄենաչեմ Բարկահանին Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շարունակականությունը Հոլոքոստի թանգարանում ապահովելու համար: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ և հրեա համայնքների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: