ՆԱՍԱ. Բևեռային սառույցներն ոչնչանում են ռեկորդային արագությամբ
Բևեռային սառույցների մակերեսն ու հաստությունն անցյալ ձմեռ նվազել են մինչև ռեկորդային աստիճանի: mir24.tv-ն հղում անելով ՆԱՍԱ-ի կայքին, գրում է, որ գիտնականները տվյալները ստացել են արբայնակային հետախուզության միջոցով, որի համաձայն սառցե մակերեսի մեծ մասը բևեռներում այս ձմեռ կազմել է 16,2 միլիոն քառակուսի մետր, որը 2 միլիոնով քիչ է նախորդ ցուցանիշից:
ՆԱՍԱ-ն նաև հայտնում է, որ Արտիկայում սառույցի հաստությունը ռեկորդային անկում է գրանցել: Փետրվարի 13-ին արձանագրվել է 1979 թվականից ի վեր ամենափոքր հաստությունը: Դա հետևանք է ինչպես մոլորակի վրա կլիմայի ընդհանուր տաքացման, այնպես էլ անոմալ տաք ձմռան:
ՆԱՍԱ-ի մասնագետները տեսանյութ են ներկայացրել՝ ցույց տալով Հյուսիսային բևեռում սառույցի նվազումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ օդերևութաբաններն անցյալ տարին ամենատաքն են համարել իրենց ուսումնասիրությունների պատմության ընթացքում: Մասնագետների կարծիքով, արդեն մոտակա տասնամյակներում ամառային ամիսներին Արտիկայում կարող է սառույց չլինել: Դա ոչ միայն կբարձրացնի համաշխարհային օվկիանոսի մակարդակը՝ հեղեղելով ափամերձ տարածքները, այլև թույլ կտա բացել նավարկության նոր ուղիներ: