Արթուր Դավթյանը՝ զինդատախազին. Այս ոլորտում աշխատանքն առավել զգայուն պետք է լինի
Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանին:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ, Արթուր Դավթյանը անգամ շեշտել է զինված ուժերում հանցավորության կանխարգելման ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը` ընդգծելով քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու կարևորությունը:
Գլխավոր դատախազը նշել է, որ բանակը ՀՀ անվտանգության երաշխավորն է, միաժամանակ ընդգծելով, որ այս ոլորտում դատախազական աշխատանքն առավել զգայուն և մանրակրկիտ պետք է լինի, քանի որ հայկական զիված ուժերում ծառայող զինվորն իր անսասան ոգու և անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան