Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացմամբ
Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը ներկայացրել է բանկի մտադրությունները Հայաստանի էներգետիկ համակարգում ներդրումներ իրականացանելու վերաբերյալ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Բանկը հետաքրքրված է ինչպես էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի, այնպես էլ այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերով։ Վազիլ Հուդակին պատրաստակամություն է հայտնել համագործակցել տարբեր մակարդակներում, այդ թվում՝ պետական-մասնավոր հատվածում։
Աշոտ Մանուկյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի այն կոնկրետ ծրագրերը, որոնց իրականացման շրջանակներում Հայաստանը կցանկանար համագործակցել բանկի հետ։
Դրանք վերաբերել են ինչպես նոր արտադրող հզորությունների ստեղծմանը, այնպես էլ առկա պոտենցյալի արդիականացմանը։