Կարայան. Ամռանը կարող ենք հայտարարել առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորման մասին. «168 Ժամ»
«Այժմ մենք ակտիվ աշխատանք են իրականացնում համատեղ ներդրումային ֆոնդի ձևավորման ուղղությամբ: Ավարտում ենք ներդրումային ֆոնդի կանոնակարգի մշակման աշխատանքները և հստակեցնում ենք ֆոնդի կառավարչի պետական մասնավոր համագործակցության հիմունքներով ձևավորման բանաձևը: Ակնկալում եմ, որ հիմնադրամում իրենց մասնակցությունը կունենան նաև մասնավոր հատվածի մեր գործընկերները, ինչի ուղղությամբ արդեն առկա են հստակ պայմանավորվածություններ»,- այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
«Կարծում եմ՝ առաջիկա 2 շաբաթներում կավարտենք անհրաժեշտ նախապատրաստությունները և կսկսենք մեր աշխատանքները: Կարծում եմ, որ համատեղ և արդյունավետ աշխատանքի պարագայում արդեն ամռանը կարող ենք հայտարարել առաջին ներդրումային ծրագրի ֆինանսավորման մասին: Եվ ռուսական, և հայկական կողմը մեծ շահագրգռվածություն ունեն օր առաջ սկսել փոխշահավետ ծրագրերի ֆինանսավորումը»,-հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին