Կոտայքի և Գեղարքունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները կվերազինվեն
Հանրապետության մարզեր կատարվող աշխատանքային այցերի շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այս անգամ եղել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ծանոթանալով Գավառի, Մարտունու և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը, նախարարը հանձնարարել հրատապ պլանավորել արդիականացման գործընթացը, ՀՓՋ-ների գույքային սպառազինությունը շվեյցարական տեխնիկայի միջոցով:
Կոտայքի մարզում ԱԻ նախարարը եղել է Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Եղվարդ քաղաքների և Հրազդանի ՋԷԿ-ի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Խոսելով մարզային ՀՓՋ-ների վերազինման և անձնակազմի վերապատրաստման հնարավորությունների մասին՝ Տոնոյանը կարևորել է փրկարարների ունակությունների բարձրացումը առաջին բուժօգնության տրամադրման ոլորտում, որպեսզի յուրաքանչյուր փրկարար կարողանա լիարժեք առաջին բուժօգնություն տրամադրել տուժածին նախքան հիվանդանոց հասցնելը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել փրկարարների ֆիզիկական պատրաստվածությանը
- Լոռու մարզի ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան վերազինվելու է. Դավիթ Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ