Մերկելը խոստովանել է ԵՄ մի շարք սխալների մասին և կոչ արել ուղղել դրանք
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստովանել է ԵՄ-ի գործած մի շարք սխալները և հայտարարել է դրանք ուղղելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնել է Rai հեռուստաալիքը, գրում է russian.rt.com-ը:
«Բացելով արտաքին սահմանները, մենք չէինք մտածում դրանց ամրապնդման մասին: Անցնելով միասնական արժույթի, մենք պատրաստ չէինք ճգնաժամի: Բայց մենք փորձում ենք դա շտկել բանկային միության և կայունացման մեխանիզմների միջոցով: Գլխավորն այն է, որ այդ ամենն արվի համերաշխության մթնոլորտում»,- Rai հեռուստաալիքի եթերում ասել է Անգելա Մերկելը:
Միաժամանակ նա հայտնել է, որ Եվրոպան կարող է ներգաղթյալների խնդիրների վերաբերյալ գալ ընդհանուր որոշման: