Վարդան Բոստանջյան. «Նույն է, ինչ բռնաբարվես և ասես՝ խելոք բռնաբարվելու պարագայում խաղաղության հասա»
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունը, ամենայն հավանականությամբ, կապված էր նախընտրական գործընթացների հետ: Լինելով հայրենասեր մարդ՝ նա ոմանց համար վտանգ էր ներկայացնում, դրա համար էլ մեկուսացվեց հասարակությունից,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով քարոզարշաի ընթացքին՝ նա նախ նշեց, որ Ընտրական նոր օրենսգիրքը հակազգային փաստաթուղթ է, որը ընտրություններից առաջ լարվածություն և բախումներ հրահրելու նպատակ է հետապնդում:
«Սակայն Գեղարքունիքի մարզում, որտեղ ես մասնակցում եմ ռեյտինգային ընտրարշավին, փառք Աստծո, նման դեպքեր տեղի չեն ունեցել: Մարզի բոլոր քաղաքաներում և գյուղերում ես տեսել եմ սրտանց ընդունելություն, մարդկանց հակվածությունը «Ծառուկյան» դաշինքին շատ մեծ է: Մեր շանսերը շատ բարձր եմ գնահատում»,- նշեց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ բարիդրացիական հարաբերությունների մեջ են նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների հետ:
Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի ազատագրված հողերն Ադրբեջանին վերադարձնելու դրույթին, բանախոսը նկատեց. սա նույն է, ինչ բռնաբարվես և ասես՝ խելոք բռնաբարվելու պարագայում խաղաղության հասա:
«Հասկանալի է, որ աշխարհի «ամենաուժեղ» դաշինքը Կոնգրես-ՀԺԿ-ն է, ամենաուժեղ առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց ընտրությունները ամեն ինչ ցույց կտան»,- նկատեց Վարդան Բոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ