«Տիգրան Մեծ» հրատարակչությունում սկսվել է քվեաթերթիկների տպագրությունը
«Տիգրան Մեծ» հրատարակչությունում այս օրերին գերլարված են աշխատում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու հրատարակաչության միջև կնքված պայմանագրի համաձայնч մի քանի օրում պետք է հասցնեն տպագրել 24 մլն 449 հազար 400 քվեաթերթիկ:
«Սարքավորումները ժամանակակից են, աշխատակիցները՝ պրոֆեսիոնալ, առաջին անգամ չէ, որ քվեաթերթիկների տպագրությունը հրատարակչությանն են վստահում»,-ասում են աշխատակիցները:
Ըստ օրենսգրքի, քվեարկությունից տասն օր առաջ ԿԸՀ-ին տրամադրվում է քվեաթերթիկների տպագրման համար ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանք՝ ըստ ընտրատարածքների ու ընտրական տեղամասերի: Քվեարկությունից 10 օր առաջ սահմանվում է քվեաթերթիկի նմուշը:
Տպագրումը սկսել են մարտի 23-ին` ժամը 19.30-ից: Ընտրական օրենսգրքի համաձայն, քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանց ոչ շուտ, քան 10 օր առաջ, ոչ ուշ, քան 3 օր առաջ, այսինքն տպագրությունը կավարտվի մարտի 30-ին: Հենց այդ օրն էլ դրանք կբաշխվեն՝ ըստ ընտրատարածքների:
«Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, այցելուները կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին»,-ասում են ԿԸՀ-ից:
Panorama.am-ի լուսանկարիչը հետևել է քվեաթերթիկների տպագրման գործընթացին: