Դա Վինչիի «Մոգերի երկրպագությունը» ցուցադրվում է վեց տարվա վերականգնումից հետո
Վերածննդի իտալացի գեղանկարիչ Լեոնարդո դա Վինչիի չավարտված «Մոգերի երկրպագություն» նկարը վեց տարվա վերականգնումից հետո ցուցադրվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում: Գազետա.ռու կայքը, հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին, գրում է, որ կտավը դարձել է ավելի հստակ և պայծառ: Դա Վինչիի գլուխգործոցը հնարավոր է տեսնել մինչև սեպտեմբեր՝ հատուկ ցուցադրությունում:
«Մոգերի երկրպագություն» կտավը նկարիչը ստեղծել է 1481-1482 թթ.: Նկարիչը չի ավարտել կտավը, քանի որ Ֆլորենցիայից գնացել էր Միլան: Նկարը պատվիրել էին Ավգուստինյան օրդերի միաբանները, բայց արդյունքում այդ աշխատանքը հայտնվել է Մեդիչիների հավաքածուում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին