Հայ գործարարը մտադիր է ընդլայնել դեպի Եվրոպա արտահանվող հայկական արտադրատեսականին
Չեխական «Foodish s.r.o.» ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանն այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ 2016 թվականից ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործարարը նշել է, որ մտադիր են մեծացնել դեպի Եվրոպա արտահանվող արտադրատեսականին, ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանում և հայկական ընկերությունների հետ համագործակցության շրջանակը: Գործարարը հավելել է, որ նաև լոգիստիկ կենտրոնների ստեղծման ծրագրեր ունեն։
Նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ լոգիստիկ կենտրոնների առկայությունը Հայաստանում և Եվրոպայում հայ գործարարների համար չափազանց կարևոր է, և ավելացրել, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակել այս հարցում։ Նա գործարարին է ներկայացրել Հայաստանում գործունեություն ծավալելու համար առկա աջակցության գործիքակազմը, որը կարող է խթանել և դյուրացնել բիզնեսը։
«Foodish s.r.o.» ընկերությունը զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ և մեծածախ առևտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ