ՌԴ կառավարությունը սահմանափակումներ է մտցրել սկսնակ վարորդների համար
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փաստաղթուղթ է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվել սկսնակ վարորդների համար:
«Սահմանափակումներ են մտցվել սկսնակ վարորդների համար (մինչև երկու տարի վարելու ստաժով), կապված նրանց կողմից վարվող մեքենաներով այլ տրանսպորտային միջոցների քարշակման հնարավորության, մոտոտրանսպորտային միջոցներով ուղևորների փոխադրման, խոշոր չափսերի, ծանր և վտանգավոր բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցների վարման հետ»,- russian.rt.com-ի հաղորդմամբ՝ նշված է փաստաթղթում:
Բացի այդ, սկսնակ վարորդներին արգելված է շահագործել տրանսպորտային միջոցն առանց համապատասխան պարտադիր նույնականացման նշանի: Այդ միջոցառումներն ուղղված են սկսնակ վարորդների մասնակցությամբ վթարների նվազմանը:
Ավելի վաղ, կառավարությունը փոփոխություններ էր մտցրել վարորդական իրավունքի տրամադրման և փոխարինման կարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում