Իրանական նավթի առաջին խմբաքանակը հասել է Բելառուս
Իրանից նավթի առաջին խմբաքանակը հասել է Բելառուս՝ ըստ փետրվարին համաձայնեցված երթուղու,- գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով բելառուսական հեռուստաալիքներից մեկին:
Ավելի վաղ Իրանի նավթային ընկերությունը հայտարարել էր, որ առաջին անգամ հում նավթ է մատակարարել Բելառուսի Մոզիրի նավթավերամշակման գործարանի համար՝ Օդեսայի նավահանգստով:
Առաջին լցանավը ուկրաինական նավահանգիստ էր հասել անցյալ չորեքշաբթի: Այնտեղից գնացքներով նավթը տեղափոխվել էր Բելառուս: Իրանցիների հետ ևս մեկ համաձայնեցված երթուղի ենթադրում է լցանավերով նավթի տեղափոխում մինչև լատվիական Վենտսպիլս նավահանգիստ:
Բելառուսական Beloil Polska ընկերությունը փետրվարին 80 հազար տոննա հում նավթ գնելու պայմանագիր էր կնքել Իրանի հետ: Իրանական վառելիքը պետք է լրացնի ռուսական անմաքս նավթի անբավարարությունը: Դրա մատակարարումը Մոսկվան կրճատել էր՝ կապված Մինսկի կողմից գազի պարտքը չվճարելու հետ:
Բելառուսը իրանական նավթի գնման բանակցությունները սկսել էր 2016-ի հոկտեմբերից, որպես այլընտրանք, Մոսկվայի հետ գազի գնի շուրջ վեճի ֆոնին: Բանն այն է, որ Մինսկը միակողմանի սկսել էր ռուսական գազի համար երկու անգամ քիչ վճարել, բողոքարկելով 2011 թվականի միջկառավարական համաձայնագրի որոշ կետեր: Բելառուսը կարծում է, որ ռուսական գազի համար արդար գին է 73 դոլարը հազար խորանարդ մետրի համար, հիմա այն 132 դոլար է: ՌԴ-ն իր հերթին կրճատել է անմաքս գազի մատակարարումը Բելառուս, ինչի պատճառով բելառուսական տնտեսությունը և բյուջեն կորուստներ են կրում: Կրճատումը կազմում է մինչև 4 միլիոն տոննա առաջին և երկրորդ եռամսյկաներում, ինչը երկրի պահանջարկից երկու տոննայով քիչ է:
Չնայած այս ընթացքում կողմերը առնվազն երեք անդամ հայտարարել էին բարեհաջող բանակցությունների մասին, այդ թվում նաև վարչապետների մակարդակով, վեճը նախկինի պես չի կարգավորվել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ