Եթե ֆորս մաժոր լինի, Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նստի. Արման Մուսինյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ամեն ինչ անում է քարոզարշավը քաղաքականացնելու, իրապես քաղաքական պրոբլեմատիկան ասպարեզ բերելու համար, այնինչ մյուս ուժերը, ՀՀԿ-ի գլխավորությամբ, անում են ամեն բան գործընթացն ապաքաղաքականացնելու համար: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը:
«Տարիներ շարունակ այդ քաղաքական ուժերը փորձել են ձայներ կորզել, մյուսները խոսել են, բայց ոչինչ չեն ասել: Անձնական շփումների ընթացքում մենք զգում ենք, որ մեր ներկայացրած օրակարգը հասարակության շրջանում հաստատուն տեղ է գտել՝ որպես քննարկման և մտորման թեմա»,- նշեց նա:
Արման Մուսինյանը նաև նկատեց, որ եթե ընտրություններն անցնեն նույն որակով, ինչ նախկինում, իրենք կօգտագործեն քաղաքական բոլոր գործիքները՝ բողոքարկելու և հասարակության ձայնը բարձրացնելու ուղղությամբ:
«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն շատ լուրջ խնդրի առջև է կանգնած: Հասարակությունը կարողանում է բացահայտել ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսների ներդրման միջադեպերը, որոնք լրջորեն ստվերում են ընտրական գործընթացները»,-հավելեց բանախոսը:
Հարցին՝ խորհրդարան անցնելու դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստվո՞ւմ է գլխավորել խմբակցությունը, Արման Մուսինյանը պատասխանեց. «Եթե լինեն ֆորսմաժորային իրավիճակներ, Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռքերը ծալած չի նաստի: Իսկ այն իրավիճակը, որն առկա է ապրիլյան պատերազմից հետո, հենց ֆորսմաժորային է»:
Անդրադառնալով ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրող տնօրենների ձայնագրություններին՝ դաշինքի պատգամավորության թեկնածուն նշեց. «սա ընտրախախտումների ակնհայտ ցուցիչ է, իսկ ՀՀԿ-ի արդարացումներն ուղղակի ծիծաղելի են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին