Քարոզարշավն արդարացնում է իրեն. Ալեն Սիմոնյան
Քարոզարշավն արդարացնում է իրեն, ընտրողների արձագանքը և աջակցությունը «Ելք»-ին շատ մեծ է: Այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանը:
«Ամեն դեպքում, գործընթացն աչքի ընկավ ինչպես մանր-մունր,այնպես նաև խոշոր խախտումներով: Խոշոր ընտրախախտումներից էր հատկապես ՀՀԿ-ի հաշվին ձայներ հավաքագրող դպրոցների տնօրենների արարքը: Կարծում եմ՝ իշխանությունը պետք է արագորեն արձագանքի այս միջադեպին, իսկ այդ տնօրեններն ազատվեն աշխատանքից: Հուսանք, որ վերջին երկու-երեք օրերը նմանատիպ խախտումներով այլևս աչքի չեն ընկնի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա Ալեն Սիմոնյանի խոսքով, այդպիսիք անպայման կլինեն. «Մինչ այդ՝ շատ բարձր կլինի անվավեր քվեաթերթիկների քանակը»:
Բանախոսը հիշեցրեց, որ տոկոսային հարաբերակցությամբ իրենց ցուցակում ամենամեծ թվով կին թեկնածուներն են: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա վերջինս Երևանում ավելի շատ ձայներ կհավաքի, քան մարզերում:
Ալեն Սիմոնյանը, խսելով ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին, նշեց, «որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի «խաղաղության» բանաձևումը կեղծ օրակարգ է, որին ընտրողները չեն հավատա»:
Վերջում Սիմոնյանն անդրադարձավ Սամվել Բաբայանի ձերբակալության թեմային՝ նշելով, որ անմեղության կանխավարկածից ելնելով՝ ինքը չէր ցանկանա որևէ բան ասել:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը նմանեցրել է մարաթոնյան մրցավազքի
- Այնպես չստացվի, որ եկել, ձեզնից ձայն ենք մուրում. Նիկոլ Փաշինյան
- Մեր խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է. Նիկոլ Փաշինյան
- Եկել ենք ասելու, որ ելք կա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ