Իրավունք 17:20 28/03/2017 Հայաստան

Դատախազություն. Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն

Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն և սպասարկում: Տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Հաշվի առնելով Արթուր Վարդանյանի կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով 2015 թվականի ընթացքում հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, դրան մասնակցելու, հանցավոր համագործակցության կազմում ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու, բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելը նախապատրաստելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված թիվ 58213716 քրեական գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և դատական նիստերին նրա չներկայանալու վերաբերյալ վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանում է, որ Վ. Շիրխանյանին տրամադրվել և շարունակվում է տրամադրվել բուժօգնություն և սպասարկում ինչպես ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, այնպես էլ իր կողմից հրավիրված բժիշկ-մասնագետների կողմից, այդ թվում՝ քաղաքացական բուժհաստատություններում:

Դեռևս նախաքննության ընթացքում Վ. Շիրխանյանի առողջական վիճակը և նրան պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Համաձայն նշված փորձաքննության եզրակացության՝ Վ. Շիրխանյանի առողջական վիճակը եղել է բավարար, իսկ ստացված բժշկական օգնությունը՝ ճիշտ և ժամանակին:

Վ. Շիրխանյանի առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար կազմակերպվել է բժշկական կոնսիլիում՝ հանրապետության առաջատար բժիշկ-մասնագետների մասնակցությամբ, բազմիցս խորհրդակցություններ և հետազոտություններ են անցկացվել՝ այդ թվում Վ. Շիրխանյանի հարազատների կողմից հրավիրված մասնագետների կողմից:

 Քրեական գործի դատական քննության ընթացքում «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից դատարան ուղարկված փաստաթղթերի համաձայն՝ Վահան Շիրխանյանը գտնվում է բավարար առողջական վիճակում, կարող է ինքնուրույն տեղաշարժվել և վերջինիս պատգարակով դատարան տեղափոխելու անհրաժեշտությունը բացակայում է:

2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վ. Շիրխանյանը հրաժարվել է ինչպես նշանակված դեղորայքի մի մասի ընդունումից, այնպես էլ հրաժարվել է քրեակատարողական հիմնարկ այցելած սրտաբանի, նյարդաբանի և թերապևտի կազմակերպած խորհրդատվություններից և հետազոտումներից:

2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն:

Այնուամենայնիվ, պատճառաբանելով իր առողջական վիճակը, Վ. Շիրխանյանը նշանակված 7 դատական նիստերի չի ներկայացել՝ պահանջելով իրեն դատարան տեղափոխել պատգարակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում առկա հետևությունների արժանահավատությունը վիճարկելու պայմաններում դրանց ստուգումը, ինչպես նաև  Վ. Շիրխանյանի՝ դատական քննության ներկայանալու անհնարինության վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած պատճառաբանությունները կարող են հերքվել կամ հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության միջոցով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի դատաքննության չներկայանալու արդյունքում խախտվում է տվյալ գործում ներգրավված այլ
ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը, իսկ Վ. Շիրխանյանի պաշտպանը, ի հիմնավորումն իր պաշտպանյալի բացակայության վերաբերյալ արված հայտարարությունների, փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացնում, մեղադրող դատախազն ինքը միջնորդել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար Վ. Շիրխանյանի՝ դատարան ներկայանալու, դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը:

Հակառակ սպասվող ողջամիտ դատավարական ակնկալիքին, որ ներկայացված միջնորդությունը, հաշվի առնելով նաև իրենց պաշտպանյալների դատավարական շահը, աջակցություն կստանա նաև տվյալ գործում ներգրավված մնացած բոլոր ամբաստանյալների և նրանց պաշտպանների կողմից, ամբաստանյալների պաշտպաններից գրեթե ոչ ոք չի միացել միջնորդությանը, իսկ որոշներն առարկել են դրա դեմ:

Դատարանի կողմից 2017 թվականի մարտի 17-ի որոշմամբ մեղադրողի միջնորդությունը բավարարվել է՝ հիմք ընդունելով տվյալ գործում ներգրավված դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության և դատավարության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}