Վլադիմիր Պուտին. Ռուսաստանն Իրանին դիտում է որպես վստահելի ու լավ հարևան
Ռուսաստանն Իրանին դիտում է որպես վստահելի ու լավ հարևան,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր երկօրյա պաշտոնական այցով այցելել է Ռուսաստանի Դաշնություն:
Վլադիմիր Պուտինը Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը, անդրադառնալով ռուս-իրանական հարաբերություններին, մասնավորապես ասել է. «Իրանն ու Ռուսաստանն ավելի քան 500 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն: Ռուսաստանն Իրանին դիտում է որպես վստահելի ու լավ հարևան: Իրանն ու Ռուսաստանն արդյունավետ համագործակցում են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»:
ՌԴ նախագահը, անդրադառնալով տնտեսական կապերին, նշել է, որ 2016թ. առևտրաշրջանառության ծավալներն աճել են 70 տոկոսով:
Իրանական «Թաբնաք.իր» կայքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Մոսկվա, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Սիրիայի հարցում Իրանի և Ռուսաստանի համագործակցությանը, մասնավորապես ասել է. «Ռուսաստանը ահաբեկիչների դեմ հարձակում իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կարող է օգտվել Իրանի ռազմակայաններից»:
ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հասան Ռոհանին հանդիպում է ունեցել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդևեդևի հետ, այցելել է Մոսկվայի պետական համալսարան, որտեղ նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում:
Հասան Ռոհանիի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է համագործակցության մասին 14 փաստաթուղթ, որոնք վերաբերում են տրանսպորտին, էներգետիկային, միջուկային էներգիային և վիզային ռեժիմի չեղարկմանն ու այլ ոլորտների:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին