ՕՐՕ-ն ահազանգում է
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի լրատվական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի. «Ոստիկանությունը խոչընդոտում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հանրահավաքի մասնակիցների մուտքը Երևան»:
Հաղորդագրության մեջ ասված է. ««Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։
Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Panorama.am-ի հետ զրույցում ասացին, որ մեկնաբանել կարող են ավելի ուշ: