Ով մեր տարածքների վրա աչք դնի, նրա աչքը հանելու ենք. «ՕՐՕ»-ի թեկնածու
«ՕՐՕ» դաշինքի պատգամավորության թեկնածու Թերեզա Սարգսյանը, մուտք գործելով վերոնշյալ դաշինք, այնտեղ իրական և ճիշտ ընդդիմություն է տեսել: Քաղաքականությամբ զբաղվելու որոշում նա կայացրել է ոչ պատահակաորեն. քաղաքական թեկուզ կարճ, սակայն բավական լուրջ ճանապարհ, իր իսկ խոսքով, տիկինն անցել է Կարեն Դեմիրճյանի հետ՝ որպես սկզբանական կառույցի քարտուղար, բացի այդ՝ ամբողջ գիտակցական կյանքում զբաղված է եղել լրագրությամբ:
Այս մասին Թերեզա Սարգսյանը տեղեկացրեց այսօր կայացած քննարկման ժամանակ՝ միաժամանակ նշելով, որ չի ցանկացել քաղաքական ճանապարհը շարունակել Կարեն Դեմիրճյանի որդու, նույնն է թե՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հետ:
«Ես կոնկրետ ասելիքներ և անելիքներ ունեմ, ունեմ ազատամարտիկիների հզոր բանակ, որն ինձ հետ է: Կարծում եմ՝ մենք բոլորս կարող ենք ստեղծել նոր, դրախտային երկիր: Ես գտնում եմ, որ կարող եմ ազգիս ու ժողովրդիս համար շատ բան անել»,- ասաց նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Թերեզա Սարգսյանը նշեց. «ով մեր տարածքների վրա աչք դնի, նրա աչքը հանելու ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին