Ազատ դեմոկրատները լոկ ականջահաճո հայտարարություններ չեն անում. թեկնածու
Քարոզարշավն իր հունով է գնացել, եղել են բնակավայրեր, որտեղ մարդիկ առավել ուշադիր և շահագրգիռ են եղել, եղել են բնակավայրեր, որտեղ, հակառակը, ընտրողներն այդքան էլ մեծ հետևողականություն չեն ցուցաբերել: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ առաջին խմբի մարդիկ ցանկություն են հայտնել ընտրել պատգամավորի, որն իրապես իր խնդիրները կբարձրաձայնի խորհրդարանում:
«Մեր ուղերձները տեղ են հասել, տեղ են հասել Հրանտ Բագրատյանի տնտեսական ուղերձները: Կոնկրետ Տավուշի մարզի Ենոքավան համայնքից հետաքրքիր առաջարկներ ենք ստացել, այսօր գնալու ենք այնտեղ՝ առաջարկները տեղում քննարկելու»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրող դպրոցների տնօրենների թեմային՝ Անահիտ Բախշյանը շեշտեց՝ ամենակարողության զգացումն այդ տնօրենների միջից պետք է հանվի: Նրանք չպետք է իրավունք ունենան թելադրել իրենց կամքը և մարդկանց ստիպել ցուցակագրվել:
Ասուլիսին ներկա Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության մեկ այլ թեկնածու Անժելա Խաչատրյանն էլ իր հերթին հավելեց, որ քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում. «Մենք կարողացել ենք ներկայացնել մեր ծրագրերը, շփվել մարդկանց հետ: Մենք ներկայացրել ենք մեր հեռանկարները, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից հայաստանի դուրս գալու հեռանկարը: Արտաքին քաղաքական վեկտորն ընտրողներին շատ հետաքրքիր է: Մենք բարձրացրել ենք նաև աշխատավարձերի բարձրացման հեռանկարը, բայց սա լոկ ականջահաճո հայտարարություն չէ, այլ հստակ դիրքորոշում»։
Բանախոսները նշեցին, որ բավական բարձր են գնահատում իրենց հնարավորությունները, գիտեն իրենց թե առավելագույնի, թե նվազագույնի շեմը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում