Էյնշտեյնի նմանակները Կանադայում նոր ռեկորդ են սահմանել
Կանադայի Տորոնտո քաղաքում ռեկորդ է սահմանվել: Մի վայրում Ալբերտ Էյնշտեյնի 404 նմանակ է հավաքվել: Գրում է Star-ը:
Նրանք ունեցել են կեղծամ, բեղեր, որպեսզի նմանվեն մեծ գիտնականին: Նախորդ ռեկորդի ժամանակ 99 նմանակ էր հավաքվել:
Էյնշտեյնի երկրպագուները հավքվել են քաղաքի ուսումնական թաղամասերից մեկում մարտի 28-ին: Ռեկորդ սահմանելու փորձին լծվել են ոչ միայն Տորոնտոյի, այլև Կանադայի այլ քաղաքների, ԱՄՆ-ի բնակիչները:
Հավաքի վայրում են եղել Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Նրանք հայտարարել են նոր ռեկորդի սահմանման մասին:
.@DamnitMaurie & @TPSChrisBoddy help break the world record for most Einstein look-a-likes!! #TheNextEinstein @TheNxt_Einstein pic.twitter.com/JsfJuW2WIt
— KiSS 92.5 (@KiSS925) March 28, 2017