Մատվիենկո. Իշխանությունները չպետք է այնպիսի կեցվածք ընդունեն, իբր ոչինչ էլ տեղի չի ունենում
«Իշխանությունները պետք է վերլուծեն բողոքի ցույցերը և առավել ակտիվ երկխոսություն վարեն հասարակության տարբեր շերտերի հետ՝ հասկանալու, թե ինչու են մարդիկ բողոքում»:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
«Իշխանությունները չպետք է այնպիսի կեցվածք ընդունեն, իբր ոչինչ էլ տեղի չի ունենում: Պատգամավորները, սենատորները, գործադիր իշխանության մարմինները շրջաններում պետք է հանդիպեն մարդկանց հետ, հասկանան, թե ինչու են նրանք դուրս գալիս բողոքի, ինչն է նրանց անհանգստացնում, կքննարկեն այդ հարցերի հնարավոր լուծումները»,-ասել է նա:
Մատվիենկոն նաև նշել է, որ Սահմանդրության համաձայն մարդիկ միտինգների մասնակցելու իրավունք ունեն, և իշխնությունները պետք է պայմաններ ապահովեն քաղաքացիների՝ այդ իրավունքի իրացման համար:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ կոռուպցիայի: Մոսկվայում չարտոնված հավաքին մասնակցել է մոտ 8 հազար մարդ: Մոտ 600 մասնակից ձերբակալվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին