Թուրքական համալսարանը Օզդեմիրին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից
Մարտի 29-ին Թուրքիայի Թունջելի քաղաքի Մունզուր համալսարանը ետ է վերցրել Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին դեռ 2008թ. շնորված պատվավոր դոկտորի կոչումը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածվել վերոնշյալ համալսարանի պաշտոնական կայքէջում:
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Օզդեմիրը Թուրքիայի Հանրապետության և թուրք ժողովրդի նկատմամբ ցուցաբերել է վիրավորական վերաբերմունք և դիրքորոշում:
Աղբյուրը հիշեցնում է, որ Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին: Նա ծնվել է Գերմանիայում ՝ թուրք-չերքեզական ընտանիքում, ովքեր Գերմանիա էին գաղթել Թուրքիայից: Օզդեմիրն ինքն իրեն համարում է աշխարհիկ մահմեդական:
Հարակից հրապարակումներ`
- Բունդեսթագի նախագահ Լամմերտը ԵԽ-ում անդրադարձավ Հայոց ցեղասպանության բանաձևին
- Բունդեսթագի ղեկավար. Գերմանիան կարող է ետ կանչել իր զինված ուժերը Թուրքիայից
- Շվեդ իրավաբան. Բունդեսթագի որոշումը դրական է, բայց դեռևս պետական քաղաքականություն չէ
- Որպեսզի Ցեղասպանության մասին բանաձևը Բունդեսթագում չքնի, ինչպես քնեց Դումայում՝ Մարուքյանի առաջարկը
- Բունդեսթագի բանաձևում հատուցման գաղափարը սկզբունքորեն բացակայում է. Արմեն Մարուքյան
- Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորները վերցվել են ոստիկանության խստացված պաշտպանության տակ
- Գերմանիայի ԱԳՆ-ն Բունդեսթագի պատգամավորներին խորհուրդ է տալիս չգնալ Թուրքիա
- Ջավախքի պատգամավորը Վրաստանի խորհրդարանին կոչ է արել հետևել Բունդեսթագի օրինակին
- Մարտին Շուլցը Բունդեսթագի մասին Էրդողանի արտահայտությունները տաբուի խախտում է անվանել
- Բունդեսթագի բանաձևը կրկնակի հարված էր Ադրբեջանին. Հայկ Դեմոյան
- Տեսսա Հոֆման. Բունդեսթագի բանաձևը կարող է խթանել ցեղասպանության մասին կրթությունը Գերմանիայում
- Շիրինյան. Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում ահաբեկչությունները չեն բացառվում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին