ԱՄՆ-ում նավթը թանկացել է
Նավթի գինը ԱՄՆ-ում հինգշաբթի աստիճանաբար սկսել է աճել, գրում է interfax.ru-ն։ Լիբիայում ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով նավթի արդյունահանման կրճատումը շարունակում է շուկայի կողմից գնահատվել որպես դրական գործոն։
Brent-ի նավթային մայիսյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE Futures բորսայում մոսկվայի ժամանակով 08։10-ին աճել է 0,08 դոլարով՝ հասնելով բարելի դիմաց 52,50 դոլարի։
WTI նավթային մայիսյան ֆյուչերսը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թանկացել է 0,19 դոլարով՝ հասնելով բարելի դիմաց 49,68 դոլարի։
Նախօրեին WTI-ն բարձրացել էր 2,4 տոկոսով, Brent-ը՝ 2,1 տոկոսով։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում