«4-րդ հանրապետություն. ո՞վ է իշխելու». Ադիբեկյանն ամփոփում է
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնն այսօր ամփոփեց «4-րդ հանրապետություն. ո՞վ է իշխելու» սոցիոլոգիական երրորդ՝ վերջնական հարցման արդյունքները: Լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ այս արդյունքներում ամփոփված են երեք հանրապետական, չորս տեղական հարցումների տվյալները՝ ստացված 11 հազար 200 հարցվածներից:
Ըստ հարցման, Ազգային ժողովի խորհրդարանական ընտրություններում մասնակից քաղաքական ուժերի միջև ձայները բախշվում է հետևյալ կերպ՝ ՀՀԿ՝ 38 տոկոս, «Ծառուկյան» դաշինք ՝ 33 տոկոս, ՕՐՕ, «Հայկական վերածնունդ», ՀՅԴ, «Ելք»՝ 2,5-5,4 տոկոս, Կոնգրես-ՀԺԿ, «Ազատ դեմոկրատներ»՝ 1,5-1,8 տոկոս, Կոմկուս՝ 1,3 տոկոս:
Կազմակերպչական ռեսուրսի և վարկանշային թեկնածուների շնորհիվ ՀՀԿ-ն հավաքում է 45,5 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 35,5 տոկոս, մնացած 19-20 տոկոսը բաշխվում է մնացած ուժերի միջև:
Ա. Ադիբեկյանը նշեց, որ Երևանում և մարզերում տարբեր են նախընտրելի ուժերն ու թեկնածուները. Երևանում, օրինակ, Գագիկ Ծառուկյանի հետ մեծ հույսեր չեն կապում, Երևանում խաղողագործությամբ չեն զբաղվում։
Ընտրություն կատարելու հնարավոր ձևաչափերն են՝ ընտրելու են քաղաքական միավորումը՝ իր կողմից նախընտրած վարկանշային թեկնածուուվ, ընտրելու են քաղաքական միավորը և ստիպված նաև որևէ վարկանշային թեկնածուի, ընտրելու են քաղաքական միավորը՝ առանց վարկանշային թեկնածուի, ընտրելու են վարկանշային թեկնածուին՝ ստիպված նաև նրա քաղաքական միավորումը:
Հարցվածների միայն 31 տոկոսը գիտի վարկանշային թեկնածուներին, մյուսների ընտրությունը կախված կլինի թեկնածուի հետևյալ գործոններից՝ կրթություն, տեղաբնակ, դիրք՝ պաշտոնյա (3,0 տոկոս), հարուստ (5,5 տոկոս), հեղինակություն (13), կուսակցական՝ իշխող (6,0 տոկոս), ընդդիմադիր (11,0 տոկոս), տարիքը, սեռը:
Ա. Ադիբեկյանն ասաց, որ հարցման համաձայն ամենազդեցիկ, ամենաախոստումնալից, ամենաօգտաբեր, ամենաընդունելի քաղաքական գործիչը Կարեն Կարապետյանն է՝ 60 նիշ, Գագիկ Ծառուկյանը՝ 40 նիշ:
Ընտրությանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 62,5 տոկոսը: Մասնակցելու մտադրվածների 17 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին իր ձայնը կտա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները