ՀԷՑ-ն արձագանքում է. Շահույթն ամբողջությամբ ուղղվել է ընկերության պարտավորությունների մարմանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի ծառայությունն արձագանքել է մամուլի հրապարակմանը:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում սահմանված կարգով ավարտված է 2016թ. ֆինանսա-տնտեսական գործունեության աուդիտը, որն իրականացվել է KPMG միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից:
Համաձայն տրված եզրակացության, որը կհրապարակվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2016թ. շահույթը կազմել է 23,3 մլրդ դրամ:
Այն ամբողջությամբ, ինչպես նախատեսված էր, ուղղվել է Ընկերության ժամկետանց և վարկային պարտավորությունների մարմանը»: