Սիրիայից փախստականների թիվը գերազանցել է հինգ միլիոնը
Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելուց ի վեր առաջին անգամ այդ երկրից Թուրքիա, Լիբանան, Հորդանան, Իրաք և Եգիպտոս փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը:
Գերատեսչության տվյալներով՝ այդ թվից միայն 488 հազար սիրիացիներ են տեղավորվել փախստականների համար մասնագիտացված ճամբարներում: Մինչ այս ՄԱԿ-ը նշում էր տվյալ երկրներում 4,8 միլիոն սիրիացի փախստականների մասին։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ը նախապատրաստական հանդիպումներ է սկսել Ժնևում Սիրիայի մասին բանակցությունների համար
- 2016-ին Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա. ՅՈւՆԻՍԵՖ
- Ասադը հույս է հայտնել, որ 2017-ին Սիրիայում պատերազը կավարտվի