Մինչև չլինեն ծրագրերը, մինչև չլինեն աղբյուրները, ես չեմ հավատա. Սուրեն Կարայան
«Մինչև չլինեն ծրագրերը, մինչև չլինեն աղբյուրները, ես չեմ հավատա»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով հարցին, թե իրատեսակա՞ն է համարում 15 միլիարդ դոլարի ներդրումը:
Նրա խոսքերով՝ իրատեսական է համարում այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումներն արդեն կան:
«Եթե կա ներդրումային ծրագիր, կա ֆինանսավորող և կա իրականացնող, ապա այդ երեք հանգամանքերի դեպքում նոր միայն ծրագրերը համարում եմ իրատեսական: Ես միշտ հայտարարում եմ այն ծրագրերի մասին, որոնցում այդ երեք բաղադրիչները կան: Մինչև չլինեն ծրագրերը և աղբյուրները, ես չեմ հավատա», - ասաց Սուրեն Կարայանը:
Ինչ վերաբերում է վարչապետի նշած 3,2 միլիարդին, նախարարն ասաց. «Այդ 3,2 միլիարդի տակ կան կոնկրետ ծրագրեր, կան կոնկրետ ֆինանսավորման աղբյուրներ»:
Հարակից հրապարակումներ`
- Շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարը իրականություն դառնար. Վարդան Արամյանի արձագանքը Ծառուկյանին
- Քաղաքական ուժերի պոպուլիստական խոստումները միայն քվեներ ստանալու համար են. Թաթուլ Մանասերյան
- Ծառուկյանը փշաքաղվել է ներդրումների խոստումից