Շատ կերազեի, որ այդ 15 մլրդ դոլարը իրականություն դառնար. Վարդան Արամյանի արձագանքը Ծառուկյանին
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ իր գործընկերները խոստացել են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում, ասաց՝ շատ կերազեր, որ այդ 15 մլրդ դոլարը իրականություն դառնար:
Սակայն, ըստ նախարարի, դա իրատեսական չէ, քանի որ 15 մլրդ-ը մեր ՀՆԱ-ի 150 տոկոսն է:
«Մենք ունենք 10 մլրդ-ոնց տնտեսություն, որպեսզի ներդրումներն անմիջապես դառնան 15 մլրդ, դա հնարավոր չէ»,- ասաց Վարդան Արամյանը:
Դիտարկմանը, թե վարչապետի խոստացած 3 մլրդ դոլարի ներդրումը իրատեսակա՞ն է, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Դա ևս հնարավոր չէ մեկ տարվա ընթացքում, մենք դա ասել ենք առաջիկա տարիների համար: Ուղղակի 3 մլրդ-ի չափով այսօր փաստացի ծրագրեր ունենք նախագծած»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական ուժերի պոպուլիստական խոստումները միայն քվեներ ստանալու համար են. Թաթուլ Մանասերյան
- Ծառուկյանը փշաքաղվել է ներդրումների խոստումից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին