Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդում դեսպան Տեր-Ստեփանյանի նոր նշանակումների մասին
Նախօրեին Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 100-րդ նստաշրջանի շրջանակներում, որին մասնակցել են Ֆրանկոֆոնիայի 58 անդամ երկրներ, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի վերաբերյալ փաստաթղթերի կազմման հատուկ հանձնաժողովի նախագահ, այնուհետ նաև՝ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ՝ 2 տարի ժամկետով:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների քննարկումը կազմակերպության չորս մշտական հանձնաժողովների մաս կազմող քաղաքական հանձնաժողովի առաջնային նպատակն է:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում՝ Ստրասբուրգում
- Մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հաջողությունը. Նալբանդյան
- «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը»՝ Հայաստանում
- Ֆրանկոֆոն պետությունները պատրաստվում են 17-րդ գագաթնաժողովին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում