Ռուսական օղին կշարունակեն վաճառել ամերիկյան նահանգում
ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի սենատորները մերժել են օրինագիծը, որով առաջարկվում է արգելել ռուսական օղու վաճառքը: Գրում է «Լենտա.ռու»-ն:
Այդ նախաձեռնությունը պատասխանն էր լինելու ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտությանը:
Պատժամիջոց կիրառելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հեղինակը սենատոր Ջեֆ Բուդբերն է: Նա կարծում է, որ նահանգի իշխանությունները կարող են արգելել ռուսական օղու վաճառքը:
Ռուսաստանի պետդումայում ամերիկյան կողմի նախաձեռնությունը պայմանավորել են ռուսական օղու որակի նկատմամբ ունեցած նախանձով:
Աղբյուրը նշում է, որ Նյու Հեմփշիրում 1.33 մլն մարդ է ապրում: Սա ամերիկյան 17 նահանգներից մեկն է, որտեղ ալկոհոլային արտադրանքի շրջանառությունը կարգավորվում է նահանգի ղեկավարության կողմից: Սպիրտային խմիչքները վաճառվում են միայն պետական հատուկ խանութներում, իսկ գարեջուրն ու գինին՝ բոլոր սուպերմարկետներում:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի սենատորն առաջարկել է հրաժարվել ռուսական օղուց
- Ռուսական օղին կորցնում է իր համբավը համաշխարհային շուկայում