Հասարակություն 16:44 01/04/2017 Հայաստան

Ծառատունկ Ապրիլյանի տղաների հետ, փոխարեն ու հիշատակին

Ապրիլյան քառօրյա պատերազմին՝ ապրիլի 3-ին, Մատաղիսում` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ժամանակ գլխի բեկորային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Դանիել Դավթյանը դեռ շարունակում է իր բուժումը: Ունի ձախակողմայն թուլություն, աչքերի ձգվածություն: Այսօր նա ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում ծառ տնկեց՝  ի հիշատակ զոհված մարտական ընկերների:

«Ապրիլյան դեպքերին մենք զգացինք, որ մենք ուժեղ ենք, մենք դիմակայուն տղերք ենք, ապացուցեց, որ մենք հզոր ենք, մեր երկիրը շատ հզոր է։ Մեր բոլոր տղաները, ինչքան որ մենք զոհ ունեցանք քառօրյա պատերազմում, մեր փառքն են, մեր հզորությունն են՝ կապ չունի, որ իրանք զոհվել են: Ես իրանց շատ հարգում ու սիրում եմ,», -լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելը։

Նա նշեց, որ այսօր որևէ նպատակ չունի. «Մինչև վիրավորվելս նպատակներ ունեի, որոնք չիրականացան: Այդ իսկ պատճառով հիմա որևէ նպատակ չեմ դրել իմ առջև, որոշել եմ լիովին առողջանալ ու հին նպատակներս իրականացնել: Նպատակ ունեի՝ բանակից վերադառնայի, աշխատեի, ամուսնանայի: Նման լիքը լավ-լավ նպատակներ»:

Արմենակ Առուստամյանը վիրավորում է ստացել է մարտական դիրքերում 60 մմ-անոց ականանետից: Հիմա վերականգնողական բուժումներ է ստանում: 

Նա ապրիլյան պատերազմին չի մասնակցել, քանի որ մինչ այդ է արդեն վիրավորված եղել, բայց միշտ իմացել է 18-20 տարեկան տղաների հզորությունը, ուժը, իսկ ապրիլյան դեպքերից հետո, նրա խոսքով, այդ մասին  իմացել է ողջ հասարակությունը:

«Մենք դասեր չենք քաղել այդ դեպքերից, մենք դասեր ենք տվել»,- ասաց Արմենակը:

Գոռ Դարմանյանը վիրավորվել է 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու ժամանակ։ Գոռն այժմ սովորում է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։  Առաջնագծում ծառայող տղաներին խորհուրդ է տալիս զգոն լինել։

«Պետք է միշտ զգոն լինենք, դիրքերը միշտ պետք է պինդ պահենք»,- ասաց նա:

Տիգրան Մանսուրյանը նշեց, որ անցած տարվա չարագուշակ ապրիլից հետո եկել է այսօրվա գեղեցիկ ապրիլը, գնում են դեպի ապրիլի 24՝ հիշելու ոչ միայն մեր նահատակներին, նաև հայոց բանակի զոհված քաջորդիներին:

«Ես և Դանիելը, ով անցել է ռազմի դաշտով, միասին ծառ տնկեցինք: Սա իր մեջ, անշուշտ,  կյանքի շարունակականությունն է խորհրդանշում, կյանքին կյանք տալու արարողություն է»,- ասաց մաեստրո Մանսուրյանը:

Լուսանկարները՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:27
Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ռուս զինվորի սպանության վերաբերյալ
Նախնական քննությամբ պարզվել է, որ կասկածյալը ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։
Աղբյուր` Panorama.am
22:22
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ
Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։
Աղբյուր` Panorama.am
20:00
«Բորուսիայի» ֆուտբոլիստներին ցանկացել են սպանել հանուն բորսայական գործարքների
Դորտմունդում ապրիլի 11-ին «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ մետաղյա դետալներով լցոնված երեք ռումբերը պայթեցվել են հանուն...
Աղբյուր` Panorama.am
19:54
Արևելքից սպառնալիքների դեպքում ԱՄՆ կսատարի Էստոնիային. Կոնգրեսի խոսնակ
Արևելքից եկող սպառնալիքների դեպքում ԱՄՆ-ն կսատարի Էստոնիային։ Նման հայտարարություն է արել այցով Տալինում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչների պալատի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ապացույցներ են հայտնաբերվել, որ Մարսը մի ժամանակ ծաղկուն մոլորակ է եղել
Մարսի մակերևույթին քարացած կոճղ է հայտնաբերվել: Ծառը պահպանվել է ավելի քան 3 մլն տարի անց: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:42
Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2017»-ի ֆավորիտներին
Իտալիա, Բուլղարիա, Շվեդիա, Պորտուգալիա, Բելգիա, Հայաստան
Աղբյուր` Panorama.am
19:37
Փարիզում հարյուրավոր կին-ոստիկաններ բողոքի ակցիա են անցկացնում
Այսօր Փարիզում բողոքի ակցիա է անցկացվում՝ կին-ոստիկանների հանդեպ բռնությունների դեմ, որին մասնակցում են ոստիկանության 200 կին աշխատակիցներ։...
Աղբյուր` Panorama.am
19:33
Հայ զինվորը գնալով ավելի ու ավելի մարտունակ է դառնում. Նարեկ սարկավագ Պետրոսյան
«Այսօր հայ զինվորն այնպիսինն է, ինչպիսին մեր պատմության մեջ արձանագրված է՝ Վարդանանց պատերազմից մինչև այսօր բոլոր փուլերում: Դրա վառ վկայություններից մեկն էլ ապրիլյան պատերազմը»:
Աղբյուր` Panorama.am
19:25
Թրամփը գերադասում է առևտրային համաձայնագիր կնքել ԵՄ-ի, ոչ թե Լոնդոնի հետ. Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիային հետ է մղել այն երկրների և կազմակերպությունների շարքից, որոնց հետ Վաշինգտոնը պատրաստվում է ազատ առևտրի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Marchesa-ի հարսանեկան զգեստների նոր հավաքածուն
Marchesa նորաձևության տունը ներկայացրել է դասական հարսանեկան զգեստների նոր հավաքածուն՝ Marchesa Bridal Spring 2018-ը: Դիզայներներն անսպասելի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Դաժան հորից երեխային փրկողներին կպարգևատրեն
«Եթե այս երկու անցորդնրը չկանգնեցնեին հորը, ապա չորսամյա տղան կարող էր մահանալ»:
Աղբյուր` Panorama.am
19:00
Շենգավիթը դարձել է հանդբոլի Հայաստանի պատանեկան առաջնության չեմպիոն
Երևանում ավարտվել է հանդբոլի Մ 17 տարեկան պատանիների Հայաստանի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ առաջնության հաղթող է դարձել...
Աղբյուր` Panorama.am
18:51
Գերմանիան կրկին զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին
«Չի բացառվում բողոքի ցույցերն ու մարդկանց կուտակումները»:
Աղբյուր` Panorama.am
18:44
Spiegel-ը հայտնել է գերմանական հետախուզության՝ Ինտերպոլին լրտեսելու մասին
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը հետևել է Ինտերպոլի գործունեությանը։ lenta.ru-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Իտալիայում դատարանը բջջային հեռախոսը ճանաչել է որպես ուղեղի ուռուցքի պատճառ
Իտալիայի Իվրեա քաղաքի դատարանը որոշել է, որ տեղական ընկերություններից մեկի կառավարչի մոտ առաջացրել է ուղեղի բարորակ ուռուցք՝ 15 տարվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ջրացատկորդները մրցել են 3 մետր ոստնակացատկ մրցաձեւում
Վաղը` առաջնության վերջին օրը, ջրացատկորդները կմրցեն աշտարակացատկ մրցաձեւում:
Աղբյուր` Panorama.am
18:23
Նալբանդյանն ընդունել է ավստրիական հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին,- հայտնում են ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
18:16
Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 5 106.3 հազար լիտր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ստավրոպոլի մարզում ԻՊ-ի 2 ահաբեկիչ է ոչնչացվել
Ստավրոպոլի մարզում ոչնչացվել է ԻՊ 2 ահաբեկիչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ապրիլի 21-ին՝ մոսկվայի ժամանակով 23։00-ին, Ուսծ-Նեվինսկի...
Աղբյուր` Panorama.am
18:00
2016-ին Գերմանիայի ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Բեռլինը
Գերմանիայի դաշնային հանրապետության մայրաքաղաք Բեռլինը՝ ավելի քան 100 հազար բնակչությամբ, գերմանական քաղաքներից ամենավտանգավորն է հանդիսանում։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Տարոն Մարգարյանը լուրջ փորձություն չի համարում ընդդիմադիր ուժերի հետ Երևանի ավագանիում աշխատելու հեռանկարը
ՀՀԿ-ն իրեն մրցակից է համարում  թե «Ելք» դաշինքին, թե «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Այս մասին այսօր Արաբկիր...
Աղբյուր` Panorama.am
17:43
Օդի ջերմաստիճանը 24-26-ը կնվազի 6-8 աստիճանով
Ապրիլի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում,...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  ապրիլի 25-ին` պլանային և վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
17:21
Կառավարությունում անդրադարձ է կատարվել «Հին Երևան»-ին
Կառավարությունում քննարկվել են Երևանի կառուցապատման ծրագրերը։
Աղբյուր` Panorama.am
17:15
Քյոլնում բողոքի ակցիայի ժամանակ երկու ոստիկան է վիրավորվել
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությա դեմ զանգվածային ցույցերի ընթացքում Քյոլնում երկու ոստիկան է տուժել. գրում է gazeta.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:04
ՍԱՊԾ-ն արձագանքեց. Շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը
ՍԱՊԾ-ն լոլիկի մոնիտորինգ է իրականացնում նաև շուկայում:
Աղբյուր` Panorama.am
17:00
«Պետք է համարձակորեն որակ փոխենք». վարչապետը հանդիպել է ֆերմերներին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
16:53
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելին
Հանրապետության Նախագահն ու Ֆրանկ Էնգելը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի և առկա խնդիրների շուրջ:
Աղբյուր` Panorama.am
16:51
Տարոն Մարգարյան. Երևանում անելիքները շատ են
«Ես վստահ եմ, որ մեր թիմը կարող է այս հարցերը լուծել»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ավանդական երթը
00:48 24/04/2017

Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ավանդական երթը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}